Պահեստը լիքն է եղել զինամթերքով և կոնկրետ անձ, որի անունը տրվել է, հրաժարվել է նրանց զենք տրամադրել․ Նիկոլ Փաշինյան
Ես առաջարկում եմ մեխանիզմ, որով լսվի բոլորի ձայնը և այդ ձայների հարաբերակցությունը լինի կշռելի և չափելի։ Սա հանրային համերաշխություն ձևավորելու մեխանիզմ է։ ՀՀ Սահմանադրությամբ՝ իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 17 կուսակցությունների՝ ընտրությունների վերաբերյալ դիտարկումներին։
Փաշինյանը նշեց, որ կարևոր է հասկանալ՝ ինչու է տեղի ունեցել այդ պարտությունը պատերազմում։ Փաշինյանի խոսքով՝ պատերազմին մասնակցած կամավորների հետ հանդիպմանը վերջիններս նրան պատմել են, որ ջոկատի զենքի համալրում թույլ չեն տվել կատարել և նրանք ստիպված են եղել կոտրել զինամթերքի պահեստը ու տեսել, որ այն լիքն է զենքով և զինամթերքով․ «Սա պարտության պատճառների մեկն է։ Պահեստը լիքն է եղել զինամթերքով և կոնկրետ անձ, որի անունը տրվել է, հրաժարվել է նրանց զենք տրամադրել»։
Հարցին՝ արդյոք սա դավադրություն է, Փաշինյանը պատասխանեց, որ չի կարող ասել, սակայն պատերազմի մասին բոլոր դրվագները պետք է հայտնի դառնան։ Նա նշել է, որ նախընտրական քարոզարշավը հնարավորություն է, որպեսզի բոլորը կանգնեն ժողովրդի առաջ, մեղադրանքները և ապացույցները բարձրաձայնվեն և ժողովուրդը որոշի․ «Այդ բոլոր հարցերը պետք է ստանան իրենց պատասխանները»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...