Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ
Հասարակություն

Ոչ մի ադրբեջանցի ՀՀ սահմանից ներս չի մտել. Նիկոլ Փաշինյան

Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե ինքը չի կարող կազմակերպել արտահերթ ընտրություններ, երբ Սյունիքի ճանապարհներն այլևս վտանգավոր չեն, և ադրբեջանցիները ելումուտ են անում այնտեղ: 
 
Վարչապետն ասել է. «Այդպիսի բան չի եղել: Ոչ մի ադրբեջանցի ՀՀ սահմանից ներս չի մտել: Մի կողմից ասում են՝ չկան սահմաններ, մյուս կողմից ասում են՝ ադրբեջանցիներն ազատ ելումուտ են անում Հայաստանի սահմաններում: Ո՞ր սահմանները նկատի ունեն: Ամենակարևոր փաստարկներից մեկն այն է, որ մեզ ուղղված շատ մեղադրանքներ իրար բացառող են: Մի դեպքում մեզ քննադատում են նրա համար, որ միջոցներ չենք ձեռնարկել պատերազմը կանխելու համար, մյուս կողմից մեզ մեղադրում են նրա համար, որ միջոցներ ենք ձեռնարկում՝ նոր պատերազմը կանխելու համար: Ի վերջո, ՀՀ-ն անկախություն է ստացել որոշակի տարածքում: Ես վկայակոչել եմ 2010 թ. Ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, որտեղ Սյունիքի մարզի Որոտան գյուղը սահմանակցում է Ադրբեջանի հետ: Տրվում է կոնկրետ նկարագրություն՝ դեռ 2010 թ.: Ադրբեջանի վարչատարածքային բաժանումը ի՞նչ կապ ունի ներքին վարչատարածքային բաժանման հետ: Եթե իրենք նկատի են ունեցել, որ ՀՀ տարածքի ներսում գոյություն է ունեցել Ադրբեջանի տարածք, այդ ինչպե՞ս են ասում, որ Ադրբեջանի ներկայացուցիչները մտել են ՀՀ տարածք: Այսինքն՝ ՀՀ ներսում կա Ադրբեջա՞ն: Մարդիկ հստակ գրել են օրենքով, որ կամ արևելքից, կամ հյուսիսից, նայած որ տեղանքում, օրինակ՝ Շուռնուխ, Որոտան, Սոթք համայնքների սահմանագիշը համընկնում է Ադրբեջանի և ՀՀ սահմանի հետ: Այսինքն՝ այսօր տեղի է ունենում այն, ինչ նկարագրված էր 2010 թ. Այդ օրենքի մեջ: Ինչու՞ է դա տեղի ունեցել կամ տեղի ունենում: Նոր պատերազմից խուսափելու համար: Հիմա, ենթադրենք, երբ օրինակ՝ Սերժ Սարգսյանը, հայտնի հարցազրույցի մեջ ասում է, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել թողնել յոթ շրջանները: Այդ յոթ շրջանների մեջ Զանգելանը և Կուբաթլուն էլ էին, չէ՞ մտնում: Նկատի է առնվում նույն բանը: Այս պարագայում, էյն միջոցները, որոնք ձեռնարկվել են, ձեռնարկվել են Սյունիքի անվտանգության ապահովման համար: Ես նախկինում ասել եմ, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի ավելի քան 90 տոկոսը, ցավոք սրտի, եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, այդ համատեքստում եղել է բանավոր ըմբռնում, որ էդտեղ մենք պետք է սահմանային կետերի, այլ ոչ թե սահմանի ճշգրտում իրականացնենք: Այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար: Ձեռնարկված միջոցների էությունն այն է, որ վերահսկողության տակ գտնվող գոտին համընկնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածքների հետ: Միջազգային երաշխիքներն աշխատեն, և ոչ միայն: Կոնկրետ ՌԴ անվտանգային պարտավորությունները ՀՀ նկատմամբ գործարկելու որևէ խոչընդոտ չլինի: Շատ են հարցնում, թե պատերազմի ընթացքում ինչու՞ Ռուսաստանն օգնության չհասավ, երբ Արցախում պատերազմ էր տեղի ունենում: Ռուսաստանի դիրքորոշումն այն էր, որ՝ Մենք փոխադարձ օգնության պայմանագիր կնքել ենք ՀՀ տարածքի համար, իսկ մարտական գործողությունները, որոնք տեղի են ունենում մեր պայմանավորվածության տարածքից դուրս, մենք այնտեղ չենք կարող անվտանգային աջակցություն ցուցաբերել: Այս մասին հրապարակային հայտարարվել է: Նույն տրամաբանությամբ հարցնում ենք, թե ինչու՞ միջոցներ չեն ձեռնարկվել պատերազմը կանխելու համար: Պատերազմը կանխելու միայն մեկ տարբերակ կար՝ 7 տարածքների վերադարձը:  Հիմա Զանգելանի և Կուբաթլուի հատվածում որոշումը կայացվել է նոր պատերազմը կանխելու համար և այն տրամաբանությամբ, որ այդ պատերազմը կարող է, եթե էսկալացիա տեղի ունենա, անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, որը կարող է անվտանգային միջազգային համակարգերը չգործարկել մի պարզ պատճառով: Պարզվի, օրինակ՝ որ մենք ենք մեղավոր, որ այդ պատերազմը սկսվել է, որովհետև, օրինակ՝ ՀՀ միջազգայնորեն չպատկանող տարածքում ներքաշվել ենք ռազմական գործողությունների մեջ»:
 
Ավելին