Ավտովթար Հայաստանում. վարորդներից մեկը ուսուցիչ է,մեկը՝ տնօրեն,13 ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտան Դեմիրճյան փողոցին միացնող կամրջի վրա բախվել են Վանաձորի բնակիչներ, 36-ամյա Վահրամ Իլբեկյանի վարած Lexus մակնիշի, 28-ամյա Սերգեյ Պոտրոսյանի վարած Mitsubishi մակնիշի, 56-ամյա Ավագ Քարհանյանի վարած Opel մակնիշի և 49-ամյա Արայիկ Մելիքսեթյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes–ի ուղևոր, 13-ամյա Գ. Մ.-ն տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանը, ում կողմից փաստի առիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Վ. Իլբեկյանն աշխատում է «Իլքոմ» ՓԲԸ-ում՝ տեխնիկական տնօրեն, Mitsubishi-ի վարորդ Ս. Պետրոսյանը՝ Վանաձորի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի ուսուցիչ, իսկ հիվանդանոց տեղափոխված Գ. Մ.-ն՝ Mercedes -ի վարորդի տղան է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը