Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ես հանդիպեցի նոր սերնդին՝ ներկայացնելու, թե ինչպես է մեր տնտեսական ծրագիրը փոխելու նրանց կյանքը. Նարեկ ԿարապետյանՎճարումների հնարավորությունների կարևոր փոփոխություն Team Telecom Armenia-ի բաժանորդների համարԵրևանի նախկին քաղաքապետ, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի աշխատանքային գործունեությունըՀույս ունենք, որ մարդիկ կհասկանան՝ ընդդիմադիր մանդատը իրենց ոչինչ չի տալու. Նաիրի ՍարգսյանՄեզ միացողները միլիոնավոր հայեր են լինելու․ Սամվել ԿարապետյանՓաշինյանը խոստովանել է, որ ստացել է ամսական 1.5 միլիոն դրամ պարգևավճար․ Ավետիք ՉալաբյանՄիանում եմ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ դեմ Փաշինյանի կողմից սանձազեռծած արշավը դադարեցնելու հանրային պահանջի ստորագրահավաքին. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն շարունակում է խորացնել համագործակցությունը կրթական հաստատությունների հետՀՀ ԱԺ իշխող մեծամասնությունը հապշտապ փոփոխել է Ընտրական օրենսգիրքը, որով իշխանության հետ չփոխկապակցված դիտորդական առաքելությունների, նախևառաջ՝ «ՀայաՔվեի» գրանցումը կփորձեն մերժել Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ «ՀայաՔվե»-ի գրանցումը փորձելու են մերժել. հրատապ ասուլիսՓաշինյանի հակաեկեղեցական կոալիցիան ճաքեր է տալիս Ի՞նչ է փնտրում ԱՄՆ փոխնախագահը Երևանում Մեր երկրի ղեկավարը որոշել է ողջ աշխարհի առաջ կզել և խաբելով երկիր պահել. Արշակ Կարապետյան Մահացել է Ռոբերտ ՆազարյանըԳները խժռում են թոշակը և հետվճար կոչված խաբկանքը. Հրայր ԿամենդատյանՀետվճարի համար անկանխիկ առևտրի պահանջն արդարացված չէ․ Դավիթ ՀակոբյանՆարեկ Կարապետյանի յուրաքանչյուր հարցազրույցից հետո փոքրիկ խմբակը ջղաձգումների մեջ է ընկնում. «Մեր ձևով» շարժման խոսնակ Ադրբեջանը մտնում է Հայաստան ոչ թե զենքով, այլ բենզինով և այլ ապրանքներով․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը երկու օրենք է պատրաստում ընդդեմ ԶԼՄ-ների և կուսակցությունների Արևային էներգիայի պահպանման շուկան մինչև 2035 թվականը կքառապատկվի
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի անպատասխան սիրո մասին

Նիկոլ Փաշինյանն այլեւս չի կարողանում թաքցնել իր թրքասիրությունը, քիրվայամոլությունը, որը ինքն ու իր հոգեւոր հայրը հետապնդել են դեռ օրորոցից: Պատերազմից հետո ոչ միայն ինքը, այլեւ թիմը հրապարակային սիրո խոստովանություններ են հղել ալ Ալիեւ եւ Էրդողան, որ պետք է զարգացնենք հայ-թուրքական հարաբերությունները, խոսում են բաց սահմանների, Նախիջեւանով, Ադրբեջանով Ռուսաստան գնալու մասին: Նիկոլ Փաշինյանը իր վերջին հարցազրույցում եւս անդրադարձավ սիրելիներին,խոսեց բաց սահմանների, նրանց հետ տնտեսական նոր հնարավորությունների մասին, բայց ինչն է տրագիկ, որ մյուս կողմում անպատասխան են թողնում սիրատենչ խոստովանությունները: Հակառակը, Ալիեւը շարունակում է իր նվաճողական հայտարարությունները, որ Սեւանն էլ է իրենցը, Երեւանն էլ:

Չնայած այն հանգամանքին, որ առանց սահմանները բացելու մեր երկրի հարավային դարպասն ադեն վտանգված է, թշնամին ամեն օր նոր տարածքներ է վերցնում իրեն, սակայն Նիկոլ Փաշինյանը չի խորշում հարաբերություններ հաստատել նրանց հետ, նրանց թույլ տալ ներթափանցել ավելի խորը: Ամեն օր գնալով համոզվում ենք, որ Փաշինյանը կարծես թե իրականացնում է պանթուրքիզմի ծրագիրը եւ կյանքի կոչում իր սիրելի պետությունների վաղեմի երազանքները՝ Հայաստանը դարձնել թուրքական մի խանություն:
1923 թ. Թուրքիայում հրատարակվեց գիրք՝ պանթուրքիզմի ծրագրի գաղափարախոսության մասին, գրքում ներկայացված են այն բոլոր պարամետրերը՝ 100 տարում նվաճել ամբողջ Փոքր Ասիան, դուրս գալ դեպի Իրանի տարածք, Ադրբեջանի տարածքով շարժվել Կովկաս, Միջին Ասիա, Ռուսաստան ու մինչև Սախալին: Թուրքերը 100 տարի առաջ գծված այս ծրագիրը չեն մոռացել, ու ԽՍՀՄ-ի քանդվելուց հետո պատեհ առիթի էին սպասում, այդ ժամանակը կարծես եկել է:
Երբ ՀՀ-ում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանի թիմը, թուրքական կողմից նրանք միջնորդավորված ստացան պանթուրքիզմի գաղափարախոսության կենսագործման ծրագիրը: Այն կյանքի կոչելու համար երկու տարում հող նախապատրաստվեց՝ ձևավորեցին հակառուսական տրամադրություններ, պրոթուրքական տրամադրություններ, ինչին լծված էր վարչապետի մերձակա շրջապատը, նաև նրա կինը: Փաշինյանի բոլոր հայտարարությունները, որոնք կապված էին թուրքական գործոնի հետ, հուշում էին, որ մոտ ապագայում ունենալու ենք խոշորագույն հակամարտություն: Ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանը ստանձնել էր թուրքական աշխարհի համար միջանցք բացելու գործառույթը, ինչն էլ փայլուն իրականացրեց: Նա հայ ժողովրդի շահը ստորադասեց թուրքական շահին:

Ամենեւին էլ օդից չէին որոշ շրջանակների այն բացահայտումները, որ Փաշինյանի թիմը Վրաստանում թուրքերի հետ դավաճանական ծրագրի իրականացման գործարք են կնքել, արդյունքում 44 միլիոն է փոխանցվել այն իրականացնելու համար:
Ի դեպ, թուրքերի հետ քիրվայության ակտիվ ջատագովներից Լեւոն Տեր-Պետրոսյանին չհաջողվեց դա կյանքի կոչել, քանի որ կար հանրային դիմադրությունը եւ հայտնի ուժերը թույլ չտվեցին… հայ-թուրքական արձանագրությունների միջոցով այդ գիծը փորձեց շարունակել նաեւ Սերժ Սարգսյանը, բայց կրկին ձախողեց՝ ինչ-որ պահի հասկանալով, թե Թուրքիային ինչ մեծ գին ենք վճարելու: Փոխարենը Նիկոլ Փաշինյանի պես անհայրենիքի ուղեղը բոցավառվել է թուրքական լոլիկի, քռչուփալասի առուվաճառքի հեռանկարով, հընթացս էլ աշխարհի ամենահին մասնագիտությունը կփթթի Հայաստանում, մարմնավաճառների գործը կբացվի թուրք կլիենտների ավելացմամբ: Ի պատասխան իր հարազատ եղբայրները լռում են, քանզի նրանց ակնկալիքը մեկն է՝ իրականացնել պանթուրքիզմի իրենց ծրագիրը:

Անի Սահակյան

Ավելին