Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ
Հասարակություն

Էլեկտրաէներգիայի սակագները վերանայվեցին

Դեկտեմբերի 29-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել վերանայել բաժանորդներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը հաջորդ տարվա փետրվարի 1-ից։ Հանձնաժողովի նիստի ընթացքում բարձրաձայնած փաստարկների համաձայն` էներգահամակարգում ֆինանսական բաց կա, որը լրացնելու համար ուսումնասիրվել եւ վերլուծվել են են համակարգի բոլոր օղակների ծախսերը։ Սակագնի բարձրացման վրա ազդել են մի շարք գործոններ՝ ատոմային էլեկտրակայանի երկարաժամկետ կանգառը, փոխարժեքի տատանումը և այլ գործոններ։

ՀԾԿՀ նիստի ընթացքում որոշում կայացվեց սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինը բարձրացնել 2,27 դրամ/կՎտ/ժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։ Միևնույն ժամանակ, որպեսզի այս թանկացումը բնակիչ բաժանորդների վրա զգալի բեռ չդառնա, հանձնաժողովն առաջարկեց սոցիալապես անապահով ընտանիքների և ամսական մինչև 400 կՎտ/ժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների համար գործող սակագները թողնել անփոփոխ, իսկ մնացած սպառողների համար բարձրացնել 3 դրամով։

Նիստի ընթացքում նշվեցին նաեւ դրական գործոնները, որոնք ազդել են սակագնի վրա, ինչպես, օրինակ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասով առկա էական տնտեսումը, որը մոտ 11 մլրդ դրամ է կազմում։ Մասնավորապես, ՀԷՑ-ի ընթացիկ ծախսերը կրճատվել են կորուստների (11,03%-ից 7,5%, 8,5 մլրդ դրամի տնտեսում), աշխատավարձի ֆոնդի (1 մլրդ դրամի տնտեսում) և շահագործման այլ ծախսերի (1 մլրդ դրամի տնտեսում) նվազեցման  արդյունքում։ Այլ կերպ ասած, եթե միայն հաշվի առնվեին ՀԷՑ-ով պայմանավորված գործոնները, սակագինը կարող էր նվազել 2,3 դրամով (ներառյալ ԱԱՀ-ն)։

Ընկերության այս արդյունքները հնարավոր է եղել գրանցել նաեւ Ընկերության ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում։ Ի դեպ, ՀԷՑ-ը, չնայած համավարակին ու պատերազմական իրավիճակին, այս տարի շարունակել է 10-ամյա 726 մլն դոլար արժողության ներդրումային ծրագրի իրականացման գործընթացն աննախադեպ՝  92 մլն դոլարի չափով։ Ծրագրի նպատակն է էլեկտրաէներգիայի կորուստների, ընթացիկ ծախսերի հետագա նվազեցումը և մատակարարվող ծառայությունների, սպասարկման որակի բարելավումը։