Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ
Հասարակություն

Սիրելի ՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի քույրեր և եղբայրներ…Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը

Րոպեներ անց 2020 թվականը պատմություն կդառնա: Ցավոք, մեր պետականության տարեգրության մեջ այն կմնա որպես անդառնալի կորուստների, անմարդկային ցավի և աննկարագրելի հիասթափությունների տարի: 2020 թվականը սկսվեց կորոնավիրուսային ճգնաժամով, ավարտվեց Արցախյան պատերազմով և քաղաքական անկայունությամբ: Նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթով ապաշնորհ իշխանությունները թշնամուն հանձնեցին Արցախի 75 տոկոսը:
Մեր հայրենիքի, մեր Արցախի տարածքների մեծամասնությունն այլևս թշնամուն են պատկանում: 44-օրյա պատերազմում հավերժի ճամփորդ դարձան մեր լավագույն հայորդիները, 5000-ից ավելի տան ճրագ մարեց, խեղվեցին 10.000-ից ավելի ճակատագրեր, որբացան հազարավոր մանուկներ: Մենք պարտավոր ենք մշտապես ոգեկոչել մեր հերոսների հիշատակը, որոնք հանուն հայրենիքի նվիրաբերեցին ամենաթանկը, որն ունեին՝ կյանքը: Հավերժ փա՛ռք ու հավերժ խոնարհում ձեզ տղե՛րք: Դո՛ւք անմահացել եք հանուն հայրենիքի փրկության, բայց, ցավոք, ձեր արյան գնով անգամ հնարավոր չեղավ պաշտպանել ու պահպանել Արցախը: Մեր պարտքը ձեր առջև մեկն է՝ վերադարձնել կորցրած հաղթանակը, հայի հպարտությունը, ձեր երեխաներին դարձնել հաղթանակած սերնդի հետևորդներ: Այսօր ես չեմ ուզում խոսել քաղաքական սխալների, կայացված ապազգային ու դավաճանական որոշումների մասին: Վստահաբար, մենք դեռ շատ առիթներ ենք ունենալու այս ամենի մասին խոսելու համար: Ցավոք, 2020 թվականը մենք ճանապարհում ենք բազմաթիվ չլուծված խնդիրներով, անհետ կորած մեր հազարավոր հայրենակիցների ու ռազմագերիների ճակատագրերի անորոշությամբ, անտուն ու անհայրենիք մնացած մոտ 40 հազար մեր արցախցի հայրենակիցների դժվարին ու բարդ իրավիճակով, հանրության տարբեր շերտերի՝ այդպես էլ չփարատված մտահոգություններով։ Առկա բոլոր խնդիրներն, իհարկե, հնարավոր է լուծել, եթե լինի քաղաքական բավարար կամք և դրանք հաղթահարելու վճռականություն։ Ես միշտ ասել եմ, որ անլուծելի և անհաղթահարելի խնդիրներ չկան, ընդամենը պետք է անմնացորդ սեր առ հայրենիք… Այո՛, մեր հայրենիքն այսօր վիրավոր է, բայց մենք բոլորս միասին պետք է ոտքի կանգնեցնենք ու շենացնենք այն: Միասին պետք է պայքարենք, որպեսզի հանկարծ մեր սերունդներն անհայրենիք չմնան: Միասին պետք է պայքարենք ու միասին պետք է նորից հաղթենք…
Ամանորի այս գիշերը ես ունեմ ընդամենը մեկ նվիրական երազանք… Ես ուզում եմ, որ գալիք տարին խաղաղություն բերի մեր երկրին, որպեսզի բոլոր անհետ կորած մեր հայրենակիցները վերադառնան իրենց տուն, որպեսզի բոլոր հայ օջախներում մանկան նոր ճիչ լսվի, որպեսզի հայ մայրերի դեմքին նորից ժպիտ ու հույսի շող հայտնվի: Այսօր մեր հայրենիքը չափազանց բարդ ժամանակներ է վերապրում, բայց ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը փյունիկի պես վեր է հառնելու, ստեղծելու և արարելու է, նոր տուն է կառուցելու, նոր ծառեր է տնկելու, նոր զավակներ է ունենալու…
Դա է հայի տեսակը… դա է հայի ճակատագիրը… դա է հայ լինելը…
Աստված պահապա՛ն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին...