Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան

Հայտնիներ, ովքեր 2020-ին երեխա ունեցան

2020 թվականը բարդ տարի էր աշխարհի և Հայաստանի համար՝ պայմանավորված պանդեմիայով և Արցախի պատերազմով: Տարին հագեցած էր բազմաթիվ իրադարձություններով, նաև երեխաների  ծննդով: Tert.am Life-ն առանձնացրել է այն հայտնիներին, ովքեր 2020 թվականի ընթացքում երեխա են ունեցել:

Տարեսկզբին՝ փետրվարի 2-ին, երկրորդ անգամ մայր դարձավ դիզայներ Դիանա Շատվերյանը: Զույգը կրկին դուստր էր ունեցել: Փոքրիկի համար հետաքրքիր անուն էին ընտրել՝ Լեա: Զույգի ավագ դուստրը՝ Վիվիենը, 7 տարեկան է:

Մարտին լույս աշխարհ եկավ ռեփեր Միշոյի և հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանի առաջնեկը: Զույգը որդի  ունեցավ: Նշենք, որ Միշոն և Սոնան ամուսնացել են 2015 թվականի հունիսի 20-ին:

Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ու կինը՝ Բեթին, նույնպես ծնողներ դարձան նախորդ տարի: Նրանց որդին ծնվեց մարտի 4-ին: Ծնողներն իրենց առաջնեկին անվանակոչել էին Հենրիխի հոր՝ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի պատվին:

Մարտի վերջին օրը ծնվեց դերասան Արման Նշանյանի առաջնեկը։ Կինը՝ Վիկան, նրան դուստր էր պարգևել։ Ծնողները փոքրիկին տվել էին Շաքե անունը՝ ի պատիվ Արմանի մայրիկի՝ դերասանույի Շաքե Թուխմանյանի։

Ամռանը՝ հուլիսի 3-ին՝ իր ծննդյան նախօրեին մայրացավ նաև դիմահարդար Գոհար Ավետիսյանը: Նա նշել էր, որ որդին իր լավագույն նվերն է: Դիմահարդարը որդուն անվանակոչել էր Գասպար՝ ի պատիվ իր մայրիկի հոր:

Հաջորդ օրը՝ հուլիսի 4-ին, ծնողներ դարձան երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը: Ծնողներն առաջնեկին տվել էին Ռոբերտ անունը և նախընտրել էին երեխայի քառասունքի օրն օրհնություն ստանալ Էջմիածնի Սուրբ Շողակաթ եկեղեցում, որտեղ պսակադրվել էին 2019-ին:

Նույն օրը ծնվեց նաև դերասան Դավիթ Աղաջանյանի և երգչուհի Աննա Դովլաթյանի առաջնեկը: Ծնողներն իրենց դստերը տվել էին Կարինա անունը: Աննան գրառմամբ նշել էր, որ հաճախ է մտածում, թե ինչո՞ւ է դուստրը ծնվել այս բարդ տարում, բայց գիտի պատասխանը՝ ծնվել է, որ ինքն ապրի:

Հուլիսի 14-ին ծնվեց նաև պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասի որդին: Սիրունն ու ամուսինը՝ Ռաֆայելը, նախընտրել էին նախապես չիմանալ երեխայի սեռը: Երեխայի քառասունքի օրը ծնողներն օրհնություն էին ստացել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

Հուլիսի 15-ին էր ծնվել երգիչ Գուրգեն Դաբաղյանի առաջնեկը: Կինը՝ Իննան նրան դուստր էր պարգևել, ում անվանակոչել էին Շուշաննա՝ ի պատիվ Գուրգենի մայրիկի: Զույգը երկար ժամանակ չէր հրապարակում իրենց դստեր լուսանկարները, սակայն օրերս Իննան հրապարակել է դրանք՝ նշելով, որ պատճառը Հայաստանում ստեղծված իրավիճակն էր:

Հուլիսի 23-ին լույս աշխարհ եկավ դերասանուհի Քրիստինա Կարապետյանի և ռեժիսոր Կարո Նաղդալյանի երկրորդ որդին: Ծնողները երեխային տվել էին Հովհաննես անունը:

Սեպտեմբերի 25-ին ծնվեց դերասան Գոռ Հակոբյանի և կնոջ՝ Հրանուշ Մնոյանի երրորդ երեխան: Զույգը երրորդ անգամ որդի էր ունեցել: Ծնողները երեխային տվել էին Ռիչարդ անունը:

Նոյեմբերի 11-ին՝ պատերազմի ավարտից հետո, լույս աշխարհ եկավ երգչուհի Լիլուի երկրորդ երեխան՝ Մարիան: Tert.am Life-ի հետ զրույցում Լիլուն ասել էր, որ ծանր ապրումներ է ունեցել ու մի պահ նույնիսկ մոռացել է հղիության մասին՝ կապված պատերազմի հետ:

Մարիամ Մելիքյանը, ով ամուսնությունից հետո բնակվում է Թուրքիայում, դեկտեմբերի 15-ին երկրորդ անգամ մայր դարձավ։ Մարիամը երկրորդ դստերն անվանակոչել էր Մարիա անվամբ: Tert.am Life-ի հետ զրույցում նա ասել էր, որ տոքսիկոզ հղիություն է ունեցել, երկրորդ եռամսյակում վարակվել կորոնավիրուսով:

Ավելին