Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ
Հասարակություն

«Հա, ի դեպ, այս փաստաթուղթը հունվարի 11-ին չի քննարկվելու. Հունվարի 11-ին բոլորովին այլ փաստաթուղթ է քննարկվելու». Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տելեգրամ ալիքում գրում է.

«Ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում պետք է ունենա իրավական հիմք՝ կամ եռակողմ պայմանագրի, կամ խաղաղապահ առաքելության մանդատի տեսքով:

Ռուսական կողմն այն դեռ նոյեմբերի 9-ին էր նախապատրաստել, և հայկական կողմը պատրաստակամությամբ ստորագրել էր դա, սակայն չէր ստորագրել Ադրբեջանը: Ադրբեջանական կողմը ելնում է այն բանից, որ ինքը հաղթող կողմ է, Փաշինյանը՝ կապիտուլյանտ, և առաջ է քաշում 3 լրացուցիչ կետեր, որոնք ուզում է տեսնել պայմանագրում կամ դրա՝ խաղաղապահների գործունեությունը կարգավորող բաժնում:

Ըստ այդմ՝

  • Արցախում չպետք է լինի որևէ հայկական զորք, քանի որ դա ադրբեջանական հող է: Ադրբեջանական զորքերն այնտեղ են՝ ըստ իրավասության, ռուսականը՝ ադրբեջանցիների համաձայնությամբ: Իսկ հայկական զորք այնտեղ առհասարակ չպետք է լինի՝ ոչ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի, և ոչ էլ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի տեսքով:
  • Արցախ մեկնող Հայաստանի բոլոր պաշտոնատար անձանց այցելությունները պետք է ինչ-որ կերպ համաձայնեցվեն ադրբեջանական կողմի հետ:
  • Արցախի ինքնակառավարման մարմինները պետք է ընտրվեն կամ նշանակվեն ադրբեջանական կողմի և խաղաղապահների համաձայնությամբ: Հայկական կողմի խնդիրը կայանում է նրանում, որ նա կապիտուլյանտական պոռթկման ներքո շտապելով՝ փաստաթուղթն առաջինն է ստորագրել՝ Ադրբեջանին հնարավորություն չտալով փաստաթղթից իր բոլոր սպասումները ներկայացնել միջնորդ կողմին՝ Ռուսաստանին:

Ադրբեջանի հետ չհամաձայնեցրած, բայց արդեն Նիկոլի կողմից ստորագրված պայմանագրի նախագիծն Ադրբեջանի համար բանակցային լրացուցիչ լծակներ կիրառելու հնարավորություն է տալիս՝ թույլ տալով իր պահանջների չկատարման դեպքում պահանջել դուրս բերել խաղաղապահներին Արցախից:

Հ.Գ. Հա, ի դեպ, այս փաստաթուղթը հունվարի 11-ին չի քննարկվելու: Հունվարի 11-ին բոլորովին այլ փաստաթուղթ է քննարկվելու, բայց այդ մասին՝ ավելի ուշ»:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Ավելին