Նավով 24-ժամյա հատուկ հերթապահություն է իրականացվում Սևանա լճի վրա
«Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով 24-ժամյա հատուկ հերթապահություն է իրականացնում Սևանա լճի վրա
Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի արգելքի խստացման շրջանակներում «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը շարունակում է հատուկ միջոցառումների միջոցով ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացը։
Վերջին օրերին «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով 24-ժամյա հատուկ հերթապահություն է իրականացնում Սևանա լճի վրա։ Այս օրերի ընթացքում լճից դուրս է բերվել ընդհանուր թվով 23 ապօրինի ցանց:
Ցանցերն առգրավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:
Հերթապահությունն ըստ անհրաժեշտության շարունակվելու է ևս մի քանի օր։
Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ու «Սևան» ազգային պարկը դեկտեմբերի 25-ից համատեղ անցկացնում են շուրջօրյա հատուկ միջոցառումներ, որի շրջանակներում իրականացվում են նաև Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում ու ճանապարհահատվածներում:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը