Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ
Հասարակություն

Սարսափելի դեպք Երևանում. 55-ամյա որդին դանակով և մկրատով սպառնացել է սպանել տարեց ծնողներին, ապա ծածկոցով փորձել է խեղդամահ անել հորը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում՝ ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ), 118 հոդվածի (ծեծ) և 137 հոդվածի 1-ին մասի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ հունվարի 8-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:  

Ժամը 09:30-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ռոստոմի փողոցի տներից մեկում տղան դանակով և մկրատով սպառնացել է սպանել 84-ամյա հորը՝ Ա. Աֆրիկյանին և 83-ամյա մորը՝ Թ. Փափազյանին, որի ժամանակ էլ տղան հարվածներ է հասցրել ծնողների մարմնի տարբեր մասերին, իսկ Ա. Աֆրիկյանին կյանքից զրկելու դիտավորությամբ ծածկոցը պարանոցին փաթաթելու միջոցով փորձել է խեղդամահ անել, սակայն իր կամքրից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:

  Տեղում աշխատել է նաև հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը, սակայն հետո նյութերը փոխանցվել են քննչական բաժին: Ոստիկանները տաք հետքերով նշված տանը հայտնաբերել են կասկածյալ, 55-ամյա Պ. Աֆրիկյանին, ով բերման է ենթարկվել Էրեբունու ոստիկանություն, ապա՝ ձերբակալվել: Գ. Շամշյանի տեղեկություններով, նրան տեղափոխել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին