Միքայել Մինասյանը գաղտնիք բացեց
Ինչ կլիներ, եթե Արայիկ Հարությունյանի փոխարեն Արցախի նախագահը լիներ նորմալ մարդ, ով չէր վախենա իր անհամաձայնությունը հայտնել:
Ես այսօր ձեզ մի գաղտնիք եմ պատմելու, թե ինչ եղավ Կազանի հայտնի փաստաթուղթը, որը Սերժ Սարգսյանին թվում էր նվազ բավարար կամ մինիմալ լավ փաստաթուղթ, իսկ այսօրվա իրականության համեմատության մեջ դա ուղղակի երազանք էր կամ երազանք է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Միքայել Մինասյանը:
«Այն ժամանակվա Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր խիստ անհամաձայնությունը հայտնեց փաստաթղթի մասով: Այո, Արցախի ղեկավարությունը համաձայն չէր այդ փաստաթղթի հետ, ավելին՝ այդ դիրքորոշման մասին գիտեին բոլորը:
Ես չգիտեմ, թե ինչ կլիներ իմպլեմենտացիայի ժամանակ, քանի որ գործը դրան չհասավ, բայց ես ներկա եմ եղել, երբ Բակո Սահակյանն ասել է, որ բանակցողը Հայաստանի ղեկավարն է, հանրայնորեն ինքը չի ասելու որևէ բան, որը կխանգարի բանակցային գործընթացին, սակայն այդ փաստաթուղթը խնդրահարույց է Արցախի համար, ինչի մասին գիտեն բոլորը՝ Վաշինգտոնում, Մոսկվայում, Բաքվում, Անկայում:
Դա է թիմը, երբ հանուն հայրենիքի դու չես լռում:
Ի դեպ, միջազգային հանրությունը նաև դրա պատճառով հասկացավ, որ Արցախը սուբեկտայնություն ունի, որ այնտեղի ղեկավարները Հայաստանի ղեկավարների մարյոնետները չեն, ունեն սեփական տեսլականը: Շատ անգամ նրանց տեսլականը եղել է տարբեր Հայաստանի ղեկավարների տեսլականներից, ինչը նորմալ է:
Սերժ Սարգսյանը՝ որպես բանակցող, Կազանով նաև հիմք դրեց այն ապացույցների շղթային, որը բերեց նրան, որ Ալիևը հայտնվեց փակուղու մեջ, մինչև Նիկոլ Փաշինյանը եկավ ու իր ընկերոջը հանեց այդ փակուղուց»,-ասաց նա:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը