Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Ժամանց

«Կարելի է ասել, որ հայրիկը մահից է փրկվել, դեռ հիվանդանոցում է». դուստրը՝ Հարություն Մովսիսյանի՝ առողջական վիճակի մասին

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Հարություն Մովսիսյանը վարակվել է կորոնավիրուսով, ինչի պատճառով «Սարի աղջիկ» հեռուստասերիալում նրա դերը կխաղա Սամվել Օհանյանը:

Դերասանը մեկ ամսից ավելի է՝ հիվանդանոցում է, անցել է ծանր շրջան, հիմա համեմատաբար լավ է զգում իրեն: Tert.am Life-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա դուստրը՝ Լյուսի Մովսիսյանը: Նա ասաց, որ դերասանի մոտ վիրուսը ծանր ձևով էր արտահայտված, կարելի է ասել, մահից է փրկվել:

Լյուսին Ֆրանսիայում է եղել, երբ զրույցներից մեկի ժամանակ պրն Մովսիսյանը գանգատվել է թուլությունից, կոկորդի ցավից, բայց կարծել է՝ սովորական մրսածություն է:

«Որոշ ժամանակ անց զանգահարում էի հայրիկիս, չէի կարողանում միանալ նրան: Զանգահարեց եղբայրս ու ասաց, որ հայրիկը հիվանդանոցում է՝ վերակենդանացման բաժանմունքում: Տագնապի մեջ միանգամից եկա Հայաստան ու պարզվեց, որ հայրիկի թոքերն ախտահարված են, երկկողմանի թոքաբորբ ունի և միացված է արհեստական շնչառության սարքին: Միայն այն մտքից, որ հայրիկը վերակենդանացման բաժանմունքում էր, արդեն շատ էի վախեցել: Բժիշկներն անընդհատ ասում էին, որ պետք է սպասել, համբերություն է պետք, կոնկրետ ոչինչ չէին ասում» ,-պատմեց նա:

Լյուսին ասաց, որ երեկ առաջին անգամ կարողացել է մտնել հիվանդասենյակ ու տեսնել հայրիկին. «Ասաց՝ միայն այն, որ ես իր կողքին եմ, արդեն մոտիվացիա է շուտ ոտքի կանգնելու համար: Արդեն մեկ ամիս է Հայաստանում եմ, բայց նրա մոտ մտնել թույլ չէին տալիս, թեև հայրիկը պալատում է դեկտեմբերի 7-ից: Նա չի պատկերացրել, որ կորոնավիրուսով է վարակված, երբ իրեն շատ վատ է զգացել, բժիշկները համոզել են և հիվանդանոց տեղափոխել: Առաջին 15 օրն իսկական դժոխք է եղել հայրիկի համար, առանց սարքավորման չի կարողացել շնչել: 18 օր պայքարել է, որից հետո հիվանդությունը սկսել է նահանջել: Մինչև հիմա թթվածին է ստանում, դեռ պետք է հիվանդանոցում մնա, նրան վերականգնողական երկար փուլ է սպասվում»:

Դստեր խոսքով՝ պրն Մովսիսյանը հիվանդանոցում ձանձրանում է, բայց կարևորն այն է, որ առողջական վիճակն արդեն լավ է: «Բժիշկներն ամեն ինչ արեցին հայրիկի համար, շնորհակալ եմ նրանց: Հայրիկը նեղսրտում է, որ չի աշխատում, մեկուսացված է: «Սարի աղջիկ» հեռուստասերիալի անձնակազմը մոտ մեկ ամիս սպասեց հայրիկիս, բայց քանի որ նրա մասնակցությամբ տեսարաններն ավարտվել էին, իսկ դեռ հայրիկը հիվանդանոցում էր, որոշեցին դերասանի փոփոխություն անել,- ասաց նա և հավելեց, որ, ինչպես կորոնավիրուսով հիվանդների մեծ մասը, հայրն էլ է վախենում, որ չի կարող շնչել ինքնուրույն՝ առանց բժշկական թթվածնի,- Իրեն թվում է՝ սարքն անջատելուց հետո կխեղդվի, անընդհատ հետևում է, թե թթվածնի քանակը մարմնում որքան է»:

Հարություն Մովսիսյանի դուստրը նշեց, որ շատ բարդ շրջան են հաղթահարել: «Կարելի է ասել, որ հայրիկը մահից է փրկվել, որովհետև թոքերը շատ ախտահարված էին, եթե բժիշկներն այդ երեկո չհամոզեին հիվանդանոց գնալ, նրան գուցե ինչ-որ բան պատահեր: Հայրիկը նախկինում սրտի երկու վիրահատության է ենթարկվել, թթվածնի պակասից սկսել էին առաջանալ նաև սրտի հետ կապված խնդիրներ, թթվածնային քաղց էր առաջացել, առիթմիան անկառավարելի էր»,- ընդգծեց նա:

Լյուսին նաև ասաց, որ նախորդ տարին բարդ էր իրենց ընտանիքի համար՝ պայմանավորված մոր կորստով: «Այս վիրուսը 2020 թվականի վերջին «նվերն» էր մեր ընտանիքին, քանի որ նախորդ տարվա ապրիլի 9–ին կորցրի մայրիկիս: Մայրս՝ օպերային երգչուհի Գայանե Գրիգորյանը, երկար տարիներ քաղցկեղի դեմ պայքարելուց հետո մահացավ: Այդ ամենից մի քանի ամիս անց իմացա, որ հայրս է վերակենդանացման բաժանմունքում: Աստված մեծ էր, ծնողներիցս գոնե մեկին թողեց ինձ, որպեսզի մենակ չմնամ»,- եզրափակեց նա:

Ավելին