Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի
Հասարակություն

Պե՞տք է սահմանափակել բանակի մասին հրապարակումները. Իրավապաշտպանը դա ճգնաժամի աղբյուր է համարում

Այսօր շատ է խոսվում այն մասին, որ պետք է գոնե ժամանակավորապես արգելել լրատվամիջոցներին գրել բանակի թեմայով: Այս խնդրի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ: Նրա խոսքով՝ ընդհանրապես նման ճգնաժամային իրավիճակներում գայթակղիչ են թվում իրավունքների ոչ միայն անտեսման, այլև մարդու հիմնարար արժեքները անտեսելու, արժեզրկելու միտումները՝ մոռանալով, որ այդ ճգնաժամերը հետևանք են հենց այդ մարդու իրավունքների, ժողովրդավարական արժեքների շարունակական անպատժելի անտեսման։

  «Առավել ևս ճգնաժամային իրավիճակներում ճգնաժամի հաղթահարման երաշխիքը հենց կարող է հանդիսանալ այդ արժեքների հիման վրա մոտեցումները, որի դրսևորումներից են հաշվետու և թափանցիկ կառավարումը, մասնակցայնությունը որոշումների կայացմանը և մարդու իրավունքների մեխանիզմների հզորացումը, որովհետև ճգնաժամը հենց մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների չգործելու, ոտնատակ տալու հետևանք է: Հենց այդ տեսակետից պետք է մոտեցումները ձևավորվեն, և խոսքի, կարծիքի արտահայտման առումով որքան քննարկումներ լինեն, կարծիքներ արտահայտվեն, այնքան ճգնաժամի հաղթահարման ելքերը հնարավոր կլինի գտնել»,- ասաց Սաքունցը:

  Նա ընդգծեց, որ մարդու իրավունքների պաշտպանությունը, տվյալ դեպքում՝ կարծիքի արտահայտումը, անհրաժեշտ է նույն անվտանգության ապահովման տեսակետից, հասարակական կարգի, սահմանադրական կարգի պահպանման տեսակետից. «Իսկ սահմանափակումներն անհրաժեշտ են այնպիսի տեղեկությունների նկատմամբ, որոնց հրապարակումը կարող է վտանգել մարդու, պետության անվտանգությունը: Միաժամանակ այդ սահմանափակումները անսահմանափակ չեն կարող լինել, միայն անվտանգային խնդիրների հաղթահարման տեսանկյունից։ 

Ժողովրդավարական պետության պայմաններում նույնիսկ սահմանափակումների դեպքում խոսքը ոչ թե իրավունքների սահմանափակման, այլ դրանց ապահովման մասին է՝ այն իմաստով, որ չհանգեցնի մարդու իրավունքների վերացման»։  

Արթուր Սաքունցը համոզված է, որ սահմանափակումների բոլոր նման միտումները ուղղված են ճգնաժամի՝ որպես մշտական ապրելակերպի, հաստատմանը, ինչն անթույլատրելի է։

  «Երբ արժեքային հիմքը վերացվում է, պարարտ հող է ստեղծվում բռնության, սպառնալիքների, բռնության կոչերի համար, որոնք ճգնաժամը խորացնելու դրսևորումներ են։ Երբ թիրախավորվում են առանձին մարդիկ՝ ըստ իրենց քաղաքական, սոցիալական, կրթական, էթնիկ, ունեցվածքային և այլ հատկանիշների, սա է ճգնաժամի բուն էությունը: Երբ չկա խնդիրների լուծման արժեքային հիմք, մարդու իրավունքների հարգանքի բացակայությունը, դեֆիցիտը ճգնաժամի պատճառ է հանդիսանում: Պատերազմը  հետևանք է ոչ թե մարդու իրավունքների հարգանքի, այլ դրա բացակայության, իսկ ժողովրդավարության կամ մարդու իրավունքների գաղափարների անունից հանդես գալով՝ այդ արժեքները արժեզրկելը որևէ ընդհանրություն չունի ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ։  

Եթե խոսում ենք Զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների մասին, ապա դա հենց ԶՈՒ-ի նկատմամբ հանրային վստահության ճանապարհն է, հանրային վստահության ապահովման երաշխիքը։ Կոռուպցիայի մասին երբ խոսում էինք տարիներ շարունակ, և շատերն ասում էին, որ դրա բարձրաձայնումը քայքայում է պետության անվտանգությունը, սուտ է:  

Կան, իհարկե, տվյալներ, որոնք գաղտնիք են, բայց մարդկանց իրավունքներին վերաբերող խնդիրները որևէ սահմանափակման չեն կարող ենթարկվել: Սահմանափակումը ճգնաժամի խրախուսում է, ճգնաժամի խորացման պատճառ, այնպես որ՝ նման խոսակցությունը հենց հակասում է ճգնաժամի հաղթահարման ձգտումներին։ Անվտանգությունը առանց մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի չի կարող լինել արդյունավետ, իրական և երկարաժամկետ»,- հայտարարեց իրավապաշտպանը:

Ավելին