«WhatsApp», «Telegram» թե՞ «Signal». Փորձագետները նշել են՝ որն է ավելի ապահով
«WhatsApp», «Telegram» և «Signal» մեսենջերները հարաբերականորեն ապահով են, քանի որ երեքում էլ կիրառվում է կոդավորում, և նամակագրությունը գաղտնի է մնում: Սակայն դրանցից որոշները հավաքում են օգտատերերի տվյալները, որոնք կարող են փոխանցել երրորդ դեմքի: «РИА Новости»-ի հետ զրույցի ընթացքում այս մասին հաղորդել են փորձագետները:
«Cross Technologies»-ի ղեկավար Ալեքսանդր Տյուրնիկովը նշել է, որ «Signal»-ն առավելություն ունի՝ բաց կոդի տեսքով, որի օգնությամբ ցանկացած անձ կարող է ստուգել օգտատիրոջ տվյալներին չարտոնված մուտք թույլատրող ալգորիթմի թերությունների առկայությունը: Այսինքն, «Signal»-ն օգտատերերի վերաբերյալ նվազագույն տեղեկատվություն է հավաքում, ինչը չի կարելի ասել «Telegram»-ի և, հատկապես՝ «WhatsApp»-ի մասին:
-Այնպես որ, եթե խոսենք ապահովության մասին, ապա «Signal»-ը գերադասելի է: «Telegram»-ը մի փոքր պակաս ապահով է այն պատճառով, որ որոշակի լրացուցիչ տեղեկատվություն կարող է հասանելի դարձնել: WhatsApp-ը, տվյալ դեպքում, շատ հարցեր է առաջացնում, - ասել է Տյուրնիկովը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը