Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ
Հասարակություն

Իշխանությունները փորձեցին ռազմագերիների վերադարձը կապել տարածքային զիջումների հետ, բայց դա էլ չաշխատեց. Սիրանուշ Սահակյան. Tert.am

Բանակցային սեղանին անձի փոփոխություն է անհրաժեշտ և քանի դեռ փոփոխություն չկա, գերիների վերադարձի խնդրով զբաղվում է այս իշխանությունը, հարցը գնալու է փակուղի: Որքան թվացյալ ակտիվ են նրանք զբաղվում գործով, այնքան բարդությունները մեծանում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ խոսելով երեկ Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման ընթացքում ռազմագերիների վերադարձի խնդիրը չլուծելու մասին։

Uաhակյանը նշեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուալցիոն ակտից հետո հասարակության և անգամ ՄԻԵԴ-ի պատկերացումներն ու պատասխանատվություն այլ էր խնդրի վերաբերյալ, իսկ Ադրբեջանը ցույց է տալիս, որ խնդրի լուծման քաղաքական ձևաչափը գործում է: «Եթե չգործեր, ապա հայկական կողմը սեղմ ժամկետներում իր քաղաքացիներին անօթևան չէր թողնի, տարածքներ չէր զիջի և նոր փոխզիջումների չէր գնա, եթե գնում է, ուրեմն մեխանիզմ աշխատում է, եթե աշխատում է այդ բարդ խնդիրներում, ապա պետք է աշխատի նաև մարդասիրական խնդիրներում. միջազգային հանրության ընկալումն այսպիսին է»:

Ըստ իրավապաշտպանի՝ այս իշխանության թույլ տված հաջորդ սկզբունքային սխալը խնդիրի լուծումը բանակցային սեղանի շուրջ համաձայնեցնելն է, սակայն գերիների վերադարձը պարտավորություն է, որը սահմանված է միջազգային փաստաթղթերով, կոնվենցիոնալ դրույթներով, և այն պետությունները, որոնք չեն կատարում պարտավորությունը, համարվում են Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում թույլ տված պետություններ և դա որակվում է որպես պատերազմական հանցագործություն:

«Այս խնդիրը ևս գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, ուստի մեր իշխանությունները ոչ թե պետք է Ադրբեջանի համաձայնությունը ստանան, այլ թե՛ բանակցային սեղանին, թե՛ դրանից դուրս Ադրբեջանին պարտադրեն իրավական պարտականությունների կատարումը: Մենք անտրամաբանական իրավիճակում ենք հայտնվում, եթե Հայաստանը միջազգային հանրության ուշադրությունը չի հրավիրում խնդրին, միջազգային աղմուկ չի բարձացնում, ապա ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանին՝ Հայաստանի տարածքների նկատմամբ  նոր իրավունքներ տալը. բարոյական և տրամաբանական բացատրություն այստեղ չկա»,-ասաց նա:

Սահակյանը նշեց, որ նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք արհեստականորեն փորձեցին ռազմագերիների վերադարձը կապել տարածքային զիջումների հետ,  տեսանք, որ դա էլ չաշխատեց.  «Հայաստանը միակողմանի զիջումների գնաց և դրա դիմաց չստացավ ռազմագերիներին: Ամեն դեպքում, մեր քաղաքացիներն անպաշտպան չեն և որքան էլ հայաստանյան իշխանություններն անտեսեն քաղաքացիների իրավունքները, իրավապաշտպանական կառույցների ջանքերով՝ մենք վերականգնելու ենք մեր իրավունքները միջազգային ատյանների կողմից, պարզապես սա տևական գործընթաց է և գերիների ընտանիքի անդամները տառապելու են անորոշությունից»,- ընդգծեց նա։

Իրավապաշտպանը ներկայացրեց, որ իրենց կողմից ամփոփած տվյալներով՝ Ադրբեջանում կան 120-ից ավելի հայ գերիներ, և այդ դեպքերի առնչությամբ կան անհերքելի ապացույցներ: «Այս պահին դեռ 120-ից ավել անձ որպես գերի և ռազմագերի պետք է հայրենադարձվեն, թիվը չի ներառում արդեն իսկ վերադարձած 58 անձանց: Կարող եմ ասել, որ նրանք միջազգայնորեն պետք է համարվեն գերիներ կամ ռազմագերիներ, սակայն Ադրբեջանը արհեստականորեն զրկում է կարգավիճակից, փոխակերպում է անում, իսկ  նպատակն իրենց կողմից կատարված չհիմնավորված ձգձգումները հանցագործություն չդիտարկելն է, որպեսզի ինքնամաքրվի հանցագործությունից, պետք է արհեստական նոր հիմք ստեղծի անձանց պահելու համար և դրա կարճ ճանապարհը գերիներին հանցագործ ներկայացնելն է»:

Նույն ժամանակ իրավապաշտպանը նշեց, որ այս թեզը ևս գործող չէ, քանի որ հայկական կողմն արդեն Ադրբեջանին տվել է հանցագործների և այս առումով ադրբեջանական կողմի դիրքորոշումը խոցելի է, եթե անգամ առաջ բերվի այն հարցը, թե նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթում նշված փոխանակման գործընթացը չի ներառում հանցագործներին:

Ավելին