Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Վիդեո

Եթե իշխանավորների երեխաները լինեին գերի, հիմա 5000-անոց զորք էին ուղարկել, որ նրանց հանեին. Արման Վարդանյան (տեսանյութ)

«Մոսկովյան բանակցությունները ցույց տվեցին, որ, ցավոք, Փաշինյանը չի կարողանում ներկայացնել ՀՀ-ի ու ժողովրդի շահերը»,- այս մասին Եռաբլուրում պատերազմի ընթացքում նահատակված զինվորների հիշատակին նվիրված մոմավառությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը։

Նրա խոսքով՝ հունվարի 11-ին Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ առաջին հարցը, որ պետք է այնտեղ քննարկվեր՝ ռազմագերիների հարցն էր․ «Փաշինյանը գնաց, ստորագրեց մի բան և սկսեց մի գործընթաց, որը մեզ համար անհրաժեշտ չէր։ Մենք Նախիջևանի ճանապարհով երկաթգիծ կառուցելու խնդիր չունենք, մենք ունենք դեպի Ռուսաստան գնացող ճանապարհ՝ Լարսով, մեր առաջնային խնդիրները ռազմագերիներն են, որը, ցավոք, նա չի կարողանում լուծել։ Այսօրվա իշխանություններն արդեն ապացուցել են, որ ունակ չեն խնդիրը լուծելու։ 2,5 ամիս է անցել ու ռազմագերիներին չեն վերադարձրել։ Ես անձամբ հարցրել եմ իրենց՝ «Եթե ձեր երեխաները լինեին այնտեղ, հիմա 5000-անոց զորք էիք ուղարկել, որ այդ երեխաներին հանեին։ Որևիցե խնդիր չեն լուծում ու չեն կարողանալու լուծել, և օր առաջ իրենց գնալը կբերի նրան, որ ՀՀ-ում կձևավորվի նոր իշխանություն, նոր դեմքերով»,- նշեց Վարդանյանը։

Վարդանյանը նշեց, որ Հայաստանում տոտալ անիշխանություն է ու այն, ինչ խոսում են իշխանական պատգամավորները՝ կապ չունի իրականության հետ, իսկ հետպատերազմյան խնդիրները լուծում այս պահին չեն ստանում։