Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ
Քաղաքականություն

Անհետ կորածների և գերեվարվածների վերադարձնելուն միտված մեծ ծավալով աշխատանքներ են տարվում. Ա. Քոչարյան

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ ինքն ու իր գործընկեր պատգամավորները հանդիպումներ են ունեցել անհետ կորածների հարազատների հետ, ներկայացրել են նրանց զավակներին հայտնաբերելու ուղղությամբ տարվող աշխատանքների հաջորդականությունը, ինչպես նաև լսել են կատարվածի վերաբերյալ նրանց կարծիքները: «Տարբեր հարթակներում անդադար խոսվում է գերիների մասին՝ առանց գիտակցելու, որ այս հարցը շուտափույթ լուծում չունի, և այդ քննարկումները միայն վնասելու են գործընթացին: Այսօր տարվում են անհետ կորածների և գերեվարվածների հայտնաբերելուն ու վերադարձնելուն միտված մեծ ծավալով աշխատանքներ, որոնց ներգրավված են նաև նրանց հարազատները: Նման թեմաներն անտեղի շահարկելը, դավաճաններ ու մեղավորներ փնտրելը պահի հրամայականը չէ»,- ասաց պատգամավորը: Նա նշեց, որ առաջադրված գլխավոր խնդիրը ռազմագերիների հարցը լուծելուց հետո՝ վերլուծելու են պատերազմի ընթացքը, կատարելու են անհրաժեշտ փոփոխություններ և շտկելու են թույլ տրված բացթողումները: «Թերևս այս պահին վստահաբար կարելի է պնդել, որ պարտության հիմնական պատճառը եղել է անտարբերությունը: Ենթադրաբար, տարիներ շարունակ պետական կառավարման բոլոր օղակներում ձևավորվել է անտարբերության մթնոլորտ, որը, ցավոք, ներթափանցել է նաև բանակ՝ աստիճանաբար բերելով պարտության: Արդեն պատերազմից հետո, առանց այդ էլ լարված իրավիճակն էլ ավելի բարդացնելու փոխարեն, յուրաքանչյուրս մեր առավելագույնը պետք է անենք զոհվածների, գերի ընկածների և անհետ կորածների ընտանիքներին մեր բարոյահոգեբանական աջակցությունը ցուցաբերելու համար»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Ավելին