Արսեն Թորոսյանը դե յուրե գնաց, բայց իրականում որեւէ բան չի փոխվել․Լուսինե Բադալյան
Գուցե Արսեն Թորոսյանը դե յուրե գնաց, բայց իրականում որեւէ բան չի փոխվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը։
«Առողջապահության նախարարի պաշտոնում նրան կփոխարինի Անահիտ Ավանեսյանը, ով փոխնախարար էր եւ ամբողջությամբ համաձայն է իրականացվող ծրագրերի հետ, շատ բարձր է գնահատում նախորդ տարիներին իրականացված միջոցառումները, հետեւաբար մեծ փոփոխություններ չեն սպասվում։ Այս իմաստով ինձ համար հասկանալի չէ, որովհետեւ եթե ամեն ինչ ճիշտ էր արվում, ապա ինչո՞ւ էր պետք Արսեն Թորոսյանին փոխել»,- նշեց Լուսինե Բադալյանը։
Իշխող ուժի պատգամավորը, ով հաճախ է Արսեն Թորոսյանի գործունեությունը քննադատել, այժմ ենթադրում է, որ Թորոսյանին պաշտոնից ազատելը պայմանավորված է քաղաքական թիմի որոշման հետ եւ նպատակահարմար է գտնվել, որ Թորոսյանն իր գործունեությունը պետք է շարունակի Կառավարությունում՝ որպես աշխատակազմի ղեկավար։
Առողջապահության նախարարի պաշտոնում Անահիտ Ավանեսյանի նշանակումը միանշանակ չընդունվեց, դժգոհություններ են հնչում, որ նա բժշկական կրթություն չունի, բացի այդ նրա ամուսինն ու Արսեն Թորոսյանը մտերիմ ընկերներ են եւ ունեն բիզնես շահեր։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանին կապակցված «Արմֆարմացիա» ընկերությունը հաղթում է պետական գնումներում եւ զբաղեցնում է մենաշնորհային դիրք․ արդյո՞ք սա չի կարող կաշկանդել նորանշանակ նախարարին իր գործունեության ընթացքում, Լուսինե Բադալյանն ընդգծում է՝ այդ խնդիրները նախկինում եւս եղել են, եւ հիմա որեւէ բան չի փոխվել։
«Շարունակում է ամեն ինչ մնալ այնպես, ինչպես որ եղել է նախկինում։ Նաեւ դրանով պայմանավորված են եղել հանձնաժողովի տարաձայնությունները Առողջապահության նախարարության հետ։ Վստահ եմ, որ բոլոր նրանք, ոքվեր գոհ էին իրականացվող ծրագրերից եւ կարող էին աչք փակել նման խնդիրների վրա, որոնք այս պահին բարձրաձայնվում են, ապա նույն հաջողությամբ կարող են շարունակել նաեւ հետագայում»,- ասաց նա, ապա շարունակեց, որ ծանոթ լինելով Ավանեսյանի գործունեությանը, կարող է նաեւ ասել, որ նա աչքի է ընկել ավելի զուսպ մոտեցմամբ, քննարկումների պատրաստ անձ է եւ գուցե դրական ակնկալիքներ կան այդ առումով։
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ընդգրկված «Իմ քայլը» խմբակցության անդամները, նախօրեին հանդիպել են նորանշանակ նախարարին։
Ըստ Բադալյանի՝ անկեղծ զրույց են ունեցել, եւ ներկայացրել են բոլոր դժգոհությունները։
«Բուռն քննարկումներից հետո եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշումն արդեն ընդունվել է, պետք է ելքեր գտնենք նորմալ համագործակցելու եւ այս ծանր վիճակից առողջապահական համակարգը հանելու համար»,- հավելեց Լուսինե Բադալյանը։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը