Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ
Քաղաքականություն

«Նոր ուժերի պլատֆորմ» ստեղծելու հարցում գոյություն ունի հասարակական կոնսենսուս. Արման Վարդանյան

«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Հայաստանում խնդիրները օրեցօր ավելանում են: Ռազմագերիների և անհետ կորածների, անհասկանալի սահմանազատումների արդյունքում` Ադրբեջանին տրվող տարածքների, Հայաստանի և Արցախի անվտանգության, Արցախի անկախության, տնտեսության և երկրի ընդհանուր կառավարման համակարգում առաջացած ճեղքերը նոր մարտահրավերներ են ստեղծում մեր երկրի համար: Ըստ էության` իշխանությունները տապալվել են նաև արտաքին ճակատում` մասնավորապես չկարողանալով նորմալ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ հայկական կողմի համար առաջացած խիստ ցավոտ խնդիրները լուծելու համար:
Այս խնդիրներով զբաղվելու փոխարեն` իշխանությունները զբաղված են նախորդ իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ որոշ դեպքերում սուբյեկտիվ, ընտրողաբար գործեր կարելով` խոսքի ազատության և այլ հիմնարար իրավունքների սահմանափակումներով և հակաիշխանական գործիչների նկատմամբ իրավական, հարկային և տեղեկատվական տեռորով:
Ընդդիմությանն իր հերթին չհաջողվեց առ այսօր կոնսոլիդացնել հասարակության այն հատվածին, որը կարող էր կրկնել 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխության, հեղափոխության, հեղաշրջման կամ, անվանեք ինչպես կցանկանաք, աննախադեպ հաջողությունը և լայն հանրային աջակցությամբ հասնել գործող իշխանությունների հրաժարականին:
Այսօր արդեն, ըստ էության, գոյություն ունի հանրային, ժողովրդական մեծ` նոր ուժերի առաջացման, նոր բևեռի ձևավորման պահանջարկ: Գոյություն ունի հանրային մեծ կոնսենսուս այդ հարցի կապակցությամբ, և, թերևս, հազվադեպ է պատահում, որ նոր ուժերի ստեղծման հրամայականը օրակարգ են բերում ոչ թե քաղաքական ուժերը, այլ հասարակության ամենալայն շերտերը: Հանրության հենց այս պահանջի շրջանակներում մենք միասնաբար պետք է ստեղծենք «Նոր ուժերի պլատֆորմը», որը կձևավորի նոր հանրային - քաղաքական օրակարգ, որտեղ կմիավորվեն բոլոր առողջ մտածելակերպով, երկիրը սիրող և արհեստավարժ մարդիկ, ովքեր պատրաստ են մի կողմ դնել իրենց ամբիցիաները և ստեղծել հասարակական - քաղաքական թիմ, որը պատրաստ է իր վրա վերցնել Հայաստանի Հանրապետությունը ոտքի կանգնեցնելու և հզորացնելու առաքելությունը՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից, նկատառումներից և անձնական նախասիրություններից: Միայն կայուն և հզոր պետությունը կարող է դիմագրավել այն նոր մարտահրավերներին, որոնցում այս պահին ներքաշված է Հայաստանի Հանրապետությունը: Ասեմ ավելին, պատերազմը, ցավոք, դեռ ավարտված չէ, և միայն միասնական ժողովուրդն ու հզոր բանակը կարող են ստիպել մեր թշնամիներին՝ խուսափել մեզ հետ նոր առճակատումներից»: