Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանՈւղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա Ղահրամանյան
Քաղաքականություն

Սիրիացի վարձկանները ազատություն են պահանջում. «Մենք համաձայն չենք, որ կալանքի ժամկետը երկարացվի». Medialab.am

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմում գերի էին վերցրել Սիրիայի քաղաքացիներ, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ ալ Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը Հայաստանում են։

Այդ մասին Medialab.am-ի հետ զրույցում տեղեկացրեց երկու արաբների փաստաբան, հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։

«Նման տեղեկություններ չունեմ, եթե նման բան լիներ, առաջինը ես տեղեկացված կլինեի։ Նրանք երկուսն էլ այժմ գտնվում են կալանքի տակ»,- ասաց փաստաբանը՝ հերքելով սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը, թե հայկական կողմը վերադարձրել է սիրիացի վարձկաններին։

Յուսեֆ Ալաբեթ ալ Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ Շխերը մեղադրվում են Հայաստանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ։

45-ամյա Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերն ասել էր, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Նա խոստովանել էր, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին:

Նա ասել էր նաև, որ իրենց խոստացել են 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Նախքան ռազմաճակատ բերվելը նրանք մասնակցել են ճամբարային հավաքների, որտեղ իրենց հետ աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները:

32-ամյա Յուսեֆ Ալաբեդ ալ Հաջին ավելի վաղ Հայաստանի իրավապահներին պատմել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգի Զիադիա գյուղի բնակիչ է, գրել-կարդալ չգիտի, հայրենիքում ընտանիքը պահել է անասնապահությամբ և հողագործությամբ։ Պատմել է նաև, որ դեռևս հոկտեմբերին իրենց հարևան գյուղի իր ծանոթ բնակիչը՝ Իբրահիմ անունով, ում դիմում են նաև որպես Աբու Ահմադ, իր տուն է եկել և հայտնել, որ Ադրբեջանում եռամսյա զորավարժություններ են, կարող է մասնակցել, ինչի համար ամսական 2000 դոլար կստանա։ Թեպետ ընտանիքը դեմ է եղել, նա համաձայնել է և հոկտեմբերի 18-ին 500 այլ վարձկանների հետ եկել է Ադրբեջան։ 

Դեռևս նոյեմբերին կալանավորված վարձկանների կալանքի երկամսյա ժամկետը վերջերս ավարտվել էր, և Քննչական կոմիտեն դարձյալ միջնորդություն էր ներկայացրել ևս երկու ամսով վարձկաններին կալանավորելու համար։ Սակայն նրանց փաստաբան Էդուարդ Աղաջանյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով ազատ արձակել նրանց կալանքից։

«Իմ կողմից կալանավորման ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։ Հայցադիմումս մուտք է արվել, ընդունվել է վարույթ, այս քանի օրերի ընթացքում նիստ կկայանա, և մեր բողոքները կլսվեն»,-ներկայացրեց փաստաբանը։

Կայքը հետաքրքրվել է՝ ի՞նչ հիմքով է նման պահանջ ներկայացրել Վերաքննիչ դատարան, սակայն փաստաբանը դժվարացավ հստակ պատասխան տալ՝ նշելով, որ վաղուց է բողոքը մուտք արել, բովանդակությունը չի հիշում։ «Տարբեր հիմքեր են դրվել բողոքի հիմքում։ Մենք ուղղակի համաձայն չենք, որ կալանքի ժամկետը երկարացվի»,- հավելեց փաստաբանը։

Մյուս հարցին, թե արդյոք դա նրա՞նց ցանկությունն է եղել, Աղաջանյանը արձագանքեց․ «Իրենց ցանկությունն է եղել, իրենց իրավունքն է եղել, որը իրացվել է»։

Այլ հարցերի հանրային պաշտպանը հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը և փաստաբանական էթիկայի կանոնները․ «Ես իմ պաշտպանյալների հետ չեմ համաձայնեցրել, թե ինչ ծավալով տեղեկություն կարող եմ հանրայնացնել»։