Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ
Քաղաքականություն

«Ինչու գլխիդ գլխարկ չկա» շարքից է․ Վահե Հակոբյանը՝ իրավապահների կողմից հետապնդումների ենթարկվելու մասին

Իշխանությունները հենց լսեցին՝ ուզում եմ քաղաքականություն վերադառնալ, փորձում են ինչ-որ քաղաքական հետապնդումներ իրականացնել իմ նկատմամբ և եթե ստացվի՝ տանել ձերբակալության, կալանավորման։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանը։
 
Նրա խոսքով՝ միակ նպատակը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բնականոն գործունեութունը խաթարելն է․ «Միգուցե Փաշինյանը ինչ-ինչ պայմանավորվածություններ ունի իր գործընկերոջ՝ մեր ոչ բարով հարևանի հետ։ Ինչպես հանձնեցին մեր հողերը՝ Արցախն ու հարակից տարածքները, նույն հաջողությամբ ուզում են հանձնել Սյունիքը։ Իմ նկատմամբ հետապնդումները միանշանակ պայմանավորված են այս հանգամանքով, ինչպես նաև իմ գործունեությամբ, ինչը խափանելու է իրենց մտադրոթյուններն ու պլանները»,- ասաց նա։ 
 
Հակոբյանը նշեց՝ իրավապահների գործողություններում քաղաքական երանգներ կան․ «3 տարի է մանրադիտակով ուսումնասիրում են իմ և կոմբինատի գործունեությունը, բայց ոչինչ չեն գտնում, հիմա ի՞նչ պետք է անեն։ Բնական է՝ այդ գործերը շինծու են և պետք է կարվեն, սակայն կասկածում եմ, որ դա իրենց կհաջողվի։ Այս պահին որևէ գործողություն իրավապահների կողմից չի կատարվում, բայց համոզված եմ՝ առաջիկա օրերին ինչ-որ բաներ կփորձեն իրականացնել, եթե իհարկե հետ չկանգնեն, որովհետև դա կլինի իրենց կործանման վերջը»,- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամը։ 
 
Հարցին՝ Ձեզ ազատությունից զրկելու սպառնալիքներ եղե՞լ են, Հակոբյանն ասաց․ «Ես ունեմ այդպիսի տեղեկատվություն։ Չկա գործ, որում կարող են ինձ մեղադրել, սա այն շարքից է՝ «ինչու գլխիդ գլխարկ չկա», այլ բան չեմ կարող մտածել»,- ասաց Վահե Հակոբյանը։
 
Ավելի վաղ, Վահե Հակոբյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզյանն ահազանգել են, որ ՀՀ-ում քաղաքական հետապնդումները շարունակվում են․ «Առկա է տեղեկատվություն առ այն, որ իրավապահներն անհրաժեշտ հրահանգներ են ստացել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում և զրկել նրան ազատությունից։ Իշխանությունները պլանավորում են Վահե Հակոբյանի դեմ «իրավական» գործընթացը սկսել ոչ միայն թիրախավորելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այլ նաև նման ձևով կասեցնել Վ. Հակոբյանի քաղաքականության մեջ լինելը։ Իրավապահները լավ են հասկանում, որ Վահե Հակոբյանի կամ ԶՊՄԿ-ի գործունեության մեջ անհնար է անօրինական բան գտնել, բայց գործընթացը հնարավորություն կտա խաթարել կոմբինատի աշխատանքը։ Պնդում ենք, որ այն ինչ պլանավորում են ՀՀ իշխանությունները ունեն բացառապես քաղաքական երանգներ»։