Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ
Քաղաքականություն

Բանակում գտնվող ուսանող զինծառայողները, եթե մասնակցել են մարտական գործողություններին, աջակցության ծրագրի շահառու են․ Դումանյան

ԵՊՀ ռեկտորատի նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է 2020 թվականի  սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած պատերազմական գործողությունների մասնակիցների համար պետության սահմանած ուսման վարձավճարի փոխհատուցման ծրագրին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարության աջակցության ծրագրով փոխհատուցվում է միայն 2020-21 ուստարվա առաջին կիսամյակի վարձավճարը, ԵՊՀ ուսխորհրդի նախագահը հարց է ուղղել նախարարին, թե արդյոք աջակցության ծրագրից օգտվելու են այս պահին պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող այն ուսանողները, որոնք զորացրվելու են հետագա երկու տարիներին, երբ վերը նշված կիսամյակն արդեն անցած կլինի, իսկ վարձավճարի հատուցումը` ժամանակավրեպ:

Բացի դրանից՝ կա մտահոգություն, որ պատերազմական գործողությունների որոշ մասնակիցներ համապատասխան փաստաթղթային ձևակերպումներ չունենալու պատճառով  կարող են զրկվել աջակցությունից:

Նախարար Վ. Դումանյանի պարզաբանմամբ` պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր ուսանողները, եթե նրանք մասնակցել են մարտական գործողություններին, աջակցության ծրագրի շահառու են:

«Եթե ուսանողն ընդհատել է կրթությունը, զորակոչվել է բանակ, որտեղ մասնակցել է պատերազմի, հետևաբար զորացրվելուց հետո, եթե նա զինգրքույկում կունենա մարտական գործողության մասնակցության մասին գրառում և համապատասխան կնիք, ապա նա միանշանակ Կառավարության աջակցության ծրագրից կօգտվի:

Մինչև 2022 թվականի ավարտը մենք դեռ ունենալու ենք պատերազմին մասնակից զորացրված ուսանողներ, նրանք մեկ կիսամյակի ուսման վարձի չափով փոխհատուցում անպայման ստանալու են:

Եթե ուսանողը մինչև զորակոչվելն արդեն վճարել է 2020-21 ուստարվա առաջին կիսամյակի վարձը, ապա Կառավարության փոխհատուցումը կհամարվի գերավճար և կփոխանցվի որպես հաջորդ կիսամյակի վարձավճար:

Նույնիսկ, եթե ուսանողի կրթությունն արդեն ավարտվել է, և նա արդեն վճարել է, առաջին կիսամյակի  վարձավճարը կվերադարձվի նրան: Իհարկե, սա նվազագույնն է, որ պետությունը կարող է անել նրանց համար»,- նշել է Վ. Դումանյանը և հավելել, որ  աջակցության ծրագրով ուսման վարձի փոխհատուցման գումարը կտրվի պետական բյուջեի միջոցներից:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ովքեր կարող են լինել աջակցության ծրագրի շահառու, ապա այս դեպքում կա հստակ մոտեցում. պետք է լինի հիմք, այսինքն` գրառում, որ տվյալ անձը մասնակցել է մարտական գործողություններին:

Ավելին