Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Կառավարության նիստում արած հայտարարությունը հերթական սուտն է, այս ամենը ծաղր է մեր թոշակառուների նկատմամբ». Հրայր Կամենդատյան Հանրության կարծիքը կարևոր դեր ունի իմ գործունեության մեջ. Մհեր ԱվետիսյանՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է Պատիվ ունեցա մասնակցելու մեր հերոս պապի՝ Բազիյան Ասատուրի ծննդյան 101-ամյակին նվիրված միջոցառմանը․ Մհեր Ավետիսյան Կուբան կախված է թելից. Թրամփ Իսրայելի բանակը հարվածել է Գազային Հայաստանում NAN կաթնախառնուրդը հետ են կանչում. Այն կարող է առացջնել ստամոքսի ցավեր, փսխումԱնտուան Սեմենյոն տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի» Ռուսական դրոնը վնասել է Կատարի դեսպանատան շենքը Կիեւում. Զելենսկի Լսում էի մեղադրող դատախազի կիսագրգիռ ճառը, թե ինչպիսի «վտանգավոր հանցագործներ» են Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը. Նաիրա Զոհրաբյան Ֆրոդո, Գենդալֆ և Գոլլում. Warner Bros.-ը պատրաստում է լեգենդար «Մատանիների տիրակալը» եռագրության վերագործարկումը ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախnտի տեղափոխման փորձը (տեսանյութ)Լիլիթ Հովհաննիսյանը հոլիվուդյան ֆիլմում խաղալու է համաշխարհային աստղերի հետ Համախմբված պայքարենք իշխանության ամենաթողության դեմ գործով, ոչ միայն խոսքով. Արթուր ՎանեցյանՇատ բռնակшլների պես, Թրամփը նույնպես կտապшլվի. Խամենեի Դեղերի գների ոլորտում պետությունը դեռ շատ անելիք ունի․ Գոռ ՎերմիշյանՀնարավոր է ստիպված լինենք ընտրություն կատարել՝ Գրենլանդիան վերահսկելու և ՆԱՏՕ-ում մնալու միջև. ԹրամփԱնձնական վախերով ղեկավարվողները գործադիրում տեղ չունեն․ Հրայր Կամենդատյան2026 թվականին էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը կազատվեն ԱԱՀ-իցԱմերիկայի համար ամենաթանկ ապրանքը ոչ նավթն է, ոչ էլ՝ գազը․ ԱՄՆ-ի համար ամենաթանկ ապրանքը հակառուսականությունն է․ Մհեր Ավետիսյան
Իրավունք

Նոր մանրամասներ երեկ Հայաստանը ցնցած հանցագործությունից (տեսանյութ)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 27-ին, Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Աբովյան քաղաքում հաշվառված, 41-ամյա Արտավազդ Դանիելյանը:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիս մինչև «Արմավիր» ՔԿՀ տեղափոխվելը, եղել է Երևանի թիվ 1 համալսարանակն հիվանդանոցում, իսկ այնտեղ տեղափոխվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից, որտեղ բերման էր ենթարկվել ոստիկանության հատուկ օպերացիայի արդյունքում, որը ղեկավարել էր ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: Վերջինս այս տարվա հունվարի 22-ից ոստիկանության Արաբկիրի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի 3-րդ մասի, 325 հոդվածի 1-ին մասի և 273 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով և երեկ ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ փորձել էին նրան վնասազերծել Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի տներից մեկից, սակայն նա չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, թաքնվել է սենյակներից մեկում և ցուցաբերել է զինված դիմադրություն իր մոտ պահվող «ՏՏ» տիպի ատրճանակից անկանոն կրակոցներ է արձակել՝ այդ կերպ խոչընդոտել է ոստիկանության և քննչական բաժնի ծառայողների օրինական գործողություններին, ինչը լուրջ սպառնալիք է հանդիսացել վերջիններիս կյանքի և առողջության համար, որը կապված է եղել իրավապահների կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երբ մի քանի ժամ նրա հետ բանակցություններ են վարել ՀՀ ոստիկանապետ Վ. Ղազարյան ու ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նա, ով պատանդ էր պահել իր 3-ամյա տղային, հանձնվել է ոստիկանապետին ու փոխոստիկանապետին, այնուհետև ներկայացրել «ՏՏ» տիպի նիկելապատ ատրճանակը, որը լիցքավորված է եղել 25 մմ տրամաչափի 8 փամփուշտով, 1 հատ առանձին նույն տրամաչափի փամփուշտ և ինքնաշեն սվին դանակ: Նրան տեղափոխել են քրեական ոստիկանություն, որտեղ որոշ ժամանակ անց աշխատակիցները նկատել են, որ նա աշխատասենյակում քնել և չի արթնացել ու նրան շտապօգնության ավտոմեքենայով շտապ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները կարողացել են նրան արթնացնել, որից հետո էլ տեղափոխվել է Արմավիրի բանտ:

  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ղափանցյան փողոցի այն տանը, որտեղից նրան բերման են ենթարկել, խուզարկություն է կատարվել, որտեղ հայտնաբերվել է 2 հատ «CKC» տիպի «էէ 3551» և «AT 1484» համարների ակոսափող հրազեններ՝ 7.62 տրամաչափի 4 փամփուշտներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել Նոր Նորք վարչական շրջանում հաշվառված 28-ամյա Սոկրատ Հովհաննիսյանը և հայտնել որ նշված հրազենները պատկանում են իրեն: Վերջինս քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 27-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներով Արաբկիր վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում հետախուզվողին վնասազերծելու ժամանակ փաստի առջև էին կանգնել։ Հետախուզման մեջ գտնվող անձը երեխայի էր պատանդ վերցրել և հրաժարվում էր հանձնվել ոստիկաններին։ Նրա հետ բանակցություններ էր վարում ՀՀ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Դեպքի վայրում էին նաևՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը և Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արմեն Վաթյանը։  

Դեպքի վայր էին ժամանել նաև Երևանի1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Վնասազերծան ժամանակ հետախուզվողի կողմից հնչել են մի քանի կրակոցներ։ Բարբախտաբար տուժածներ չկան»։ ՀՀ ոստիկանապետ Վ․ Ղազարյանին, ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Ա․ Հովհաննիսյանին հաջողվել էր մոտ 5 ժամ անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում հետախուզվողին հանձնել իրավապահներին։ Նրան ՀՀ ոստիկանապետն ու փոխոստիկանապետը Վ․ Ղազարյանի ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել էին Ոստիկանություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին