Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Իրավունք

Իսրայել Հակոբկոխյանն ազատ է արձակվել

Հայտնի բռնցքմարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, որը ձերբակալվել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի շրջանակներում, երբ քաղաքացիները փորձել էին մտնել Կառավարության շենք, ազատ արձակվեց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Գոռ Սաղոյանը:

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, մերժել է բռնցքամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին կալանավորելու վերաբերյալ քննչական կոմիտեի միջնորդությունը։ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Հակոբկոխյանի ձերբակալման որոշումը»,- ասաց նա:

Գոռ Սաղոյանը նշեց, որ որոշումը կայացվել է այսօր 16:00-ին, այս պահին արդեն Հակոբկոխյանն ազատ է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացիները փորձել էին մտնել Կառավարության շենք։

ՀՀ կառավարության շենքի մոտից բերման ենթարկված քաղաքացիներից ձերբակալվել էին «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը, «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար Արշակ Զաքարյանը, «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը, հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը: