Ամերիկացին ավելի քան 9 տարվա ազատազրկման է դատապարտվել Թրամփին սպառնալու համար
ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի բնակիչը դատապարտվել է ավելի քան 9 տարվա ազատազրկման՝ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ ֆիզիկական բռնության սպառնալիքի համար, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
53-ամյա Գարի Ջոզեֆ Գրավելն այս տարվա հունվարի 6-ին իրեն մեղավոր է ճանաչել յոթ կետով առաջադրված մեղադրանքով, ներառյալ «ԱՄՆ-ի գործող նախագահի հասցեին վրեժխնդրության սպառնալիքները», որոնք հնչեցվել էին 2018 թվականին:
Ամերիկացին նախկինում ևս դատապարտված է եղել սպառնալիքներ հնչեցնելու համար և ազատ է արձակվել 2015 թվականին: Երեք տարի անց էլեկտրոնային փոստի և հեռախոսի միջոցով Գրավելն սպառնացել էր վնասել մարդկանց և պայթեցնել անշարժ գույք Կոնեկտիկուտում, Վերմոնտում և Վաշինգտոնում: Վերոնշյալ սպառնալիքներն ուղղված են եղել Դոնալդ Թրամփին, դատավորներին, Վերմոնտի միջազգային օդանավակայանին, Վաշինգտոնի դաշնային բանտին, կրոնական հաստատություններին և այլ վայրերի:
Դատարանի որոշման համաձայն, Գրավելը մեղավոր է ճանաչվել՝ հակառակ հոգեկան խանգարում ունենալուն և դեռևս հայտնի չէ նա իր պատիժը կրելու է բանտում, թե բանտային հիվանդանոցում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի