Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հավատամիտ իմ ժողովուրդ, մեզ միասնություն է պետք․ Նարեկ ԿարապետյանԱնկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան Ռուսաստանի Դաշնության հետ խոսել ենք երկաթուղու խնդրից, սպասում ենք պատասխանին. Նիկոլ ՓաշինյանԲյուջեից 3,5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անիԿրեմլը համաձայն է Թրամփի հետ, որ Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը. ՊեսկովԲանգկոկում շինարարական կռունկը փլուզվել է 2 մեքենայի վրա. կա 2 զnհ Ուժեղ Հայաստան լինելու է․ Ռուբեն ՄխիթարյանՀամոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի հեղուկ գազի թանկացման խնդիր. Նիկոլ ՓաշինյանՁեր մոտ պարտադիր չէ Հայկական շահը, ձեր մոտ պարտադիր է սերը թրքացման և գռանտներ լափելու հանդեպ․ Արսեն ՎարդանյանԻշխանությունն ապօրինությունների տրցակ ունի, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Տիգրան Աբրահամյան «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պարսպին և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր շրջվելՈրքա՞ն պարգևավճար են ստացել առողջապահության նախարարությունում Ձեռնտու՞ է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն»․ Վահե ՀովհաննիսյանՖրանսիան կմասնակցի Դանիայի հետ համատեղ զորավարժnւթյուններին Գրենլանդիայում. ՄակրոնՓաշինյա՛ն, դու՛րս արի մեր գրպաններից․ «Մեր ձևով»Մոլորակի ամենաարագ տուրբիլյոնը. Jacob & Co.-ն ներկայացրել է God of Time-ը 8 միլիոն դոլարանոց Նոր Տարվա հետքերով. Աշոտ Մարկոսյան Պատասխանատուն ես եմ. Արբելոան խոսել է «Ռեալի» գավաթային ֆիասկոյի մասին Ջեռուցման գումարը խնդիր է․ Շիրազ Մանուկյանց 1 դրամ տարին․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Արտահերթ ընտրությունների հարցը` Փաշինյանի կողմից բլեֆ է. Է. Շարմազանով

“Իրավունքը” "Հայաստանի իրական քաղաքականություն" հաղորդման շրջանակներում զրուցել է ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ:

- Պրն. Շարմազանով, Դուք հայտարարել էիք, որ արտահերթ ընտրությունների դեպքում ՀՀԿ-ն չի պատրաստվում մասնակցել, բայց այդ հարցը հնարավոր է քննարկել, եթե իրենց կողմից վարչապետի պաշտոնին այլ թեկնածու առաջադրվի: Չե՞ք փոխել Ձեր դիրքորոշումը: Եթե ոչ` ապա  ՀՀԿ-ն պատրա՞ստ է քաղաքական պայքարի մեջ մտնել իշխող թիմի, բայց ոչ իրենց առաջնորդի՞ հետ:

- Ես բազմաթիվ անգամ հայտարարել եմ, որ այսօր ընդդիմադիր քաղաքական ուժերի համար օրակարգում պետք է լինի միայն մեկ հարց` դա վարչապետի հրաժարականի հարցն է: Մնացած բոլոր հարցերը` երկրորդական են: Մինչեւ նա մեր երկրի ղեկին է, ի՞նչ լեգիտիմ, լեգալ, թափանցիկ, մրցակցային ընտրությունների մասին կարելի է խոսել:

Ինչպես որ նա գնաց եռաբլուր` մեծաքանակ թիկնապահներով եւ ոստիկանությամբ, նույն ձեւ  կլինեն ընտրությունները:

Ինչո՞ւմ մենք մրցենք իր հետ: Չէ՞ որ ընտրություները` մրցակցություն է: Եթե ես համոզված եմ, որ նա դավաճան է, որ նա դավաճանել է իմ երկրի շահերը, իսկ ես դրանում համոզված եմ:  Ես հստակ հայտարարում եմ, որ հոկտեմբերի 19-ից հետո պարզ էր, որ այս մարդը ոչ միայն ի վիճակի չէ պաշտպանել Հայաստանի եւ Արցախի շահերը, այլ` չի ուզում դա անել:

Ես իրեն բազմաթիվ անգամ հարց եմ ուղղել, որին ոչ նա, ոչ էլ իր թիմակիցներից չեն պատասխանել ` ինչո՞ւ հոկտեմբերի 19-20-ին նա չի ընդունել Վ. Պուտինի առաջարկը պատերազմը դադարացնելու վերաբերյալ:

Այդ դեպքում, ինչպես Պուտինն էր հայտարարել, մենք կունենային աննշան տարածքային կորուստներ հարավում, իսկ մնացածը` ներառյալ` Շուշին, մնալու էր հայկական հսկողության տակ:

Սակայն ԱԺ-ում նրա` Շուշիի կարգավիճակի մասին հայտարարությունից հետո պարզ էր, որ այդ անձը նշանակված է այստեղ ոչ թե հայկական շահերը պաշտպանելու համար, այլ` սորոսա-թուրքա-ադրբեջանականը:

- ՌՔոչարյանն օրերս հայտարարել էրոր մասնակցելու է ընտրություններինիսկ Փրկության շարժումը դեմ է արտահայտվում մասնակցությանըԻնչպե՞ս կմեկնաբանեք ընդդիմության մեջ առաջացած այդպիսի հակասությունները:

- Ես Արցախի հերոս, հարգարժան Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները չեմ մեկնաբանելու: Դա իր իրավունքն է:

Ֆորմալ առումով արտահերթ ընտրությունների հարցը դրված չէ, քանի որ պաշտոնապես դրա մասին չի հայտարարվել: Այդ հարցը օդի մեջ է կախված:  Իսկ իմ կարծիքով, դա բլեֆ է Փաշինյանի կողմից: Արտահերթ ընտրություններին գնալու համար նա պետք է հրաժարական տա: Իսկ ինչո՞ւ նա դա չի անում, մի՞ գուցե վախենում է, որ իր թիմակիցները իր օգտին չե՞ն քվեարկի:

 Մենք պետք է օրենքի շրջանակներում հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի նա հրաժարական տա, քանի որ իր իշխանության ամեն օրը` մեծ մինուս է Հայաստանի և Արցախի համար:

Հանրապետական կուսակցությունը չի ձգտում իշխանության: Այսօրվա պայքարը` ընդդիմության եւ իշխանության պայքար չէ, պայքար չէ հանուն իշխանության կամ 20-30 մանդատների: Սա պայքար է մեր հայրենիքի, մեր երեխաների փրկության համար` հանուն Հայաստանի ապագայի, ընդդեմ սորոսա-թուրքական դեսանտի, որը 2.5 տարի է մեր Հանրապետության ղեկին է:

Այսօրվա պայքարը ոչ միայն ընդդեմ Նիկոլի է, այլ` նիկոլիզմի: Հայաստանի ազգային-պետական ​​մտածողությամբ բոլոր քաղաքական գործիչները և քաղաքացիները պետք է հստակ հասկանան, որ այդ խնդիրը պետք է լուծել: Նրա հեռանալուց հետո տեղի է ունենալու դասական քաղաքական պայքար՝ մրցակցային պայքար գաղափարախոսությունների և տարբեր կուսակցությունների միջև:

- Հայաստում ձեւավորվում է նոր շարժում ”Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր միության”: Շարժման կազմկոմիտեի հայտարարությամբշարժումը նպատակ ունի Ռուսաստանի հետ ձեւավորել ավելի խորը ինտեգրացիա բոլոր ոլորտներումարդյունքում մտնելով Ռուսաստանի հետ  Միութենական պետության մեջԻնչպե՞ս եք վերաբերվում այդ շարժմանը:

- Հետաքրքիր գաղափար է: Այսօր Հայաստանի անվտանգության միակ եւ գլխավոր սուբյեկտը` Ռուսաստանի Դաշնությունն է, ռուսական ռազմաբազան: Եթե ռուսական 102-րդ ռազմաբազան տեղակայված չլիներ Հայաստանում, եթե Արցախում այսօր չլինեին ռուսական խաղաղապահները, թուրքա-ադրբեջանական ագրեսիան կտարածվեր արդեն նաեւ Հայաստանի վրա:  Ես միշտ հայտարարել եմ, որ Հայաստանի Հանրապետության միակ դաշնակիցը` Ռուսաստանի Դաշնությունն է: Միշտ հայտարարել եւ հայտարարում եմ, որ Հայաստանը պետք է խորացնի իր ինտեգրացիան եւ Եվրասիական միության մեջ եւ ՀԱՊԿ-ում, եւ տարբեր կառույցներում, որտեղ կա Ռուսաստանի Դաշնությունը:

Մենք պետք է զարգացնենք մեր դաշնակցական հարաբերությունները ե’ւ ռազմական, ե’ւ քաղաքական , ե’ւ հումանիտար ոլորտներում:

Եւ ես կարծում եմ, որ Հայաստանի ապագան ուժեղ Ռուսաստանի հետ է:  Ես բազմաթիվ անգամ նշել եմ, որ Ռուսաստանն ու Հայաստանը բնական դաշնակիցներ են: Եւ Հայաստանի շահերից է ուժեղ Ռուսաստանը, իսկ Ռուսաստանի շահերից` ուժեղ Հայաստանը:

Գաղափարական առումով Ռուսաստանն ու Հայաստանը արեւելյան քրիստոնեության քաղաքակրթության կրողներն են: Եւ այդ հարցում Ռուսաստանը հատուկ առաքելություն ունի` Երրորդ Հռոմի առաքելությունը: Այսինքն` արեւելյան քրիստոնեության քաղաքակրթության առաջնորդության հարցն է: Եւ մենք հասկանում ենք, որ այսօր շատ արդիական է պանթուրքիզմի հարցը: Իսկ դա ոչ միայն Հայաստանի դեմ է, այլ` առաջին հերթին դա վտանգ է Ռուսաստանի Դաշնության համար: Կովկասում Ռուսաստանի գլխավոր մրցակիցը միշտ եղել է Թուրքիան: Եթե մենք ուզում ենք ունենալ ուժեղ պետականություն, ուժեղ եւ ավանդական երկիր, մենք պետք է զարգացնենք եւ խորացնենք Ռուսաստանի հետ ինտեգրացիան, ինչը բխում է թե’ Ռուսաստանի, թե’` Հայաստանի շահերից:

 

Զրույցը ամբողջությամբ դիտեք այստեղ