Նիկոլ Փաշինյանի հագով կարված նոր «կոստյումը». ԸՕ-ն փոփոխվում է
Ինչպես գիտենք՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է արտահերթ ընտրություններին ընդառաջ փոփոխությունների ենթարկել գործող ընտրական օրենսգիրքը: Սակայն, նայելով թե հատկապես ինչ փոփոխություններ են դրանք՝ պարզ է դառնում, թե ինչի համար են վերը նշված փոփոխություններն արվում:
Օրինակ՝ Փաշինյանը ցանկանում է վերացնել ռեյտինգային ընտրակարգը և անցնել համամասնականի: Հասկանալի է, որ սա արվում է այն պարզ պատճառով, որ Փաշինյանի թիմում չկան այնպիսի դեմքեր, որոնք կունենա բարձր ռեյտինգ և կկարողանան ձայն հավաքել, իսկ անել դա` երդվելով Փաշինյանի անունով, ինչպես երկու տարի առաջ էր, այլևս չի ստացվի: Սյունիքի ցանկացած գյուղապետ այսօր ավելի շատ ձայն կհավաքի ընտրություններին, քան Փաշինյանի մարզպետները: Այդ պատճառով էլ վարչապետը որոշել է գնալ նման փոփոխությունների՝ ոչ լավ օրից` ինչպես ասում են:
Որոշել են նվազեցնել նաև կուսակցությունների համար անցողիկ շեմը՝ 5-ից դարձնելով 4 տոկոս: Փաշինյանը իր շուրջ է համախմբում մարդ-կուսակցությունների և նրան հարկավոր է, որպեսզի այդ սատելիտ քաղաքական ուժերի ԱԺ-ում հայտնվելը դառնա քիչ թե շատ հնարավոր: Մյուս կողմից բարդացվում է դաշինքների գործը, սա էլ արվում է, որպեսզի ընդդիմադիր դաշտը միավորվելուց առաջ մտապահի՝ շեմը բարձր է լինելու, անցնելու հավանականությունը՝ փոքր:
Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանը որոշել է գնալ Սերժ Սարգսյանի հետքերով և իր հագով ոչ միայն Սահմանադրություն, այլ նաև նոր ընտրական օրենսգիրք կարել...



















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը