Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Իրավունք

Քրգործ է հարուցվել Ֆեյսբուքում բռնության կոչեր պարունակող հրապարակում կատարելու դեպքի առթիվ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 2021թ. հունվարի 14-ին՝ ժամը 23:59-ին, «Facebook.com» սոցիալական կայքում «Տիգրան Գևորգյան» անհատական տվյալներով գրանցված օգտատերն իր կայքէջում առերևույթ բռնության կոչեր պարունակող հրապարակում է կատարել՝ հետևյալ բովանդակությամբ.

«Տպավորություն ունեմ, թե ոմանք ապատիայի մեջ են ընկել ու հաշտվել են պետական հաստատությունները զավթած թուրքական օկուպացիոն ադմինիստրացիայի գոյության փաստի հետ։ Ստեղծված իրավիճակի մեջ ոչ մի լավ բան, իհարկե, չկա, բայց հուսահատությունն էլ անհիմն է։ Դրանց ճակատագիրը կանխորոշված է․ իրենք պիտի սատկեն։ Հարցը միայն այն է, թե երբ ու ինչպես։ Եթե սատկացվեն արագ ու մեր ձեռքով, ապա երկիրը փրկվելու շանս կունենա, իսկ հակառակ դեպքում դրանց հենց թուրքերն էլ կսատկացնեն օգտագործելուց հետո, ինչպես բազմիցս արել են նախկին դավաճաններին։ Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես չեմ պատրաստվում ինքս ինձ զրկել դավաճան սատկացնելու հաճույքից։ Ես կյանքում շատ երազանքներ եմ ունեցել և ունեմ, որոնց մասին գրեթե ոչ ոք չի իմացել ու չգիտի, բայց այսօր դրանք բոլորը երկրորդ պլան են մղվել, իսկ առաջին տեղում դավաճանի արյունը սեփական ձեռքերի վրա զգալու երազանքն է, և սա հենց այն երազանքն է, որը չեմ թաքցնում, որովհետև վստահ եմ, որ այն իրականություն կդառնա։ Երազանքներ ունենալը շատ կարևոր է հենց այսպիսի ծանր ժամանակներում։ Բոլորը պետք է ունենան երազանքներ, որպեսզի մեր երկիրը շարունակի ապրել։ Մարդը հոգեպես մեռնում է, երբ դադարում է երազել։ Այսօր մեր շուրջը շատ կան հոգեպես մեռած մարդիկ։ Հեգելի դիալեկտիկան հուշում է, որ հոգին կարելի է վերակենդանացնել մարմինը սպանելու միջոցով։ Հեգելի անունը տալիս եմ, որ հետո չասեք՝ դասախոս մարդ ես, քեզ չսազող բաներ ես գրում։ Կարող էի Նիցշեի անունն էլ մի ձև կպցնել այս թեմային, բայց չեմ անի։ ՄԱՀ ԴԱՎԱՃԱՆԻՆ»:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով, որն այսօր՝ 2021թ փետրվարի 2-ին, ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել  վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

 Ավելին