Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ
Քաղաքականություն

Մանկուց ես միշտ Շուշա անվանումն եմ լսել ու ասել. Անուշ Բեղլոյան

Օր օրի ավելանում է իմքայլական այն պատգամավորների թիվը, որոնց հրաժարականն է պահանջում հասարակությունը: Այսօր նրանց թիվը համալրվեց ևս մեկով՝ իմքայլական պատգամավոր Անուշ Բեղլոյանով: Նա հասարակության «դավաճան» անվանը «արժանացավ»՝ «Կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է Արցախը. պետք է առաջ նայենք» արտահայտությամբ: Իսկ այսօր արդեն ժողովուրդը ԱԺ-ի դիմաց պահանջում է, որ նա վայր դնի պատգամավորական մանդատը: Անուշ Բեղլոյանը չթողնելով, որ հանդարտվի իր անվան շուրջ ծավալվող բուռն քննարկումների ալիքը, այսօր էլ լրագրողների հետ ճեպազրույցում Շուշին անվանեց Շուշա:

ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Անուշ Բեղլոյանի հետ՝ պարզելու, թե նման իրավիճակում արդյոք շարունակելու է իր գործունեությունը ծավալել, թե, այնուամենայնիվ, մտածում է մանդատը վայր դնելու մասին. « Ես այդ ամենին շատ հանգիստ եմ վերաբերվում, դա նրանց քաղաքական տեխնոլոգիաների օգտագործման փայլուն օրինակն է, որը ես, որպես դասախոս, կօգտագործեմ իմ հետագա գործունեության մեջ: Ես իմ  գործունեությունը իրականացնելու եմ ի շահ Հայաստանի Հանրապետության, իմ ցանկացած իրական հայտարարության համար ես պատասխանատու եմ. որևէ մեկը չի կարող ինձ համոզել, որ իմ սերը դեպի իմ հայրենիք իրական չէ, որովհետև ես աշխատում եմ և ապրում եմ իմ հայրենիքի համար»:

 Իսկ մեր այն հարցին, թե ինչպես է ստացվում, որ վերջին շրջանում մի շարք իմքայլական պատգամավորներ Շուշին հաճախ են շփոթում Շուշայի հետ, պատգամավորը պատասխանեց՝ ընգծելով, որ կխոսի միայն իր անունից. «Ես ասացի Շուշա, հետո անմիջապես ինձ ուղղեցի՝ ասելով Շուշի:  Ես ապրել եմ Բաքվից եկածների ընտանիքում և ես սովետական անվանումը մանկությունից լսել եմ և իհարկե, ես մեկ-մեկ սխալվում եմ՝ ասելով Շուշա: Որպես քաղաքական գործիչ և պատգամավոր ինձ համար առաջնայինը Շուշին է, իսկ սովետական ժառանգության դեմ մենք մի ձև կպայքարենք, ես աշխատում եմ ինձ վրա»,- ընդգծեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Շուշին Շուշա անվանեց նաև իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

 

Ավելին