«Թովմասյան» հիմնադրամը, Արման Մայիլյանը և այլ սփյուռքահայ գործարարներ ՀՀ-ին կնվիրաբերեն 22 շտապօգնության մեքենա և բժշկական սարքավորումներ
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․
«Սեպտեմբերի 27-ից՝ պատերազմի առաջին իսկ օրերից առ այսօր, «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը, իր գործունեության կարեւոր առանցք դարձնելով պատերազմից տուժած բնակչության եւ զինծառայողների աջակցությունը, շարունակում է օգնել ու աջակցել նրանց եւ Հայաստանում գտնվող արցախցի ընտանիքներին։
Իրականացվող աջակցության շրջանակներում այս անգամ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը և սփյուռքում բնակվող հայ գործարար Արման Մայիլյանը կազմակերպել են հերթական հումանիտար օգնությունը, որին միացան նաև սփյուռքում բնակվող մի շարք այլ հայրենասեր գործարարներ, ովքեր անտարբեր չգտնվեցին տիրող ծանր իրավիճակի նկատմամբ եւ իրենց ծավալուն աջակցությամբ նպաստեցին եւս մի կարեւոր գործի իրագործմանը։ Նախաձեռնության շրջանակներում ձեռք բերվեց 22 շտապօգնության մեքենա՝ ամբողջությամբ համալրված բժշկական բարձրագույն սարքավորումներով, որոնք անհատույց կտրամադրվեն Հայաստանի Հանրապետությանը։
Այսօր այդ 22 շտապօգնության մեքենաներից 2-ը եւ մի շարք այլ կարեւոր ու չափազանց անհրաժեշտ բժշկական սարքավորումներ հասան Հայաստան։
Այս օրհասական պահին ձեռնարկված օգնությունը անասելի կարեւոր է մեր հայրենակիցների ու զինվորների առողջության ու անվտանգության պահպանման համար։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում այն բոլոր հայրենասեր անհատներին, ովքեր իրենց բարեգործական գործունեությամբ աջակցեցին այս նախաձեռնությանը։ Ստորեւ ներկայացնում ենք ծրագրին մասնակցություն ունեցած բարերարներին՝
- Բարսելոնայի Հայկական Համայնք՝ բժշկական սարքավորումներ,
- Արտակ Թովմասյան, Հայաստան՝ 5 շտապօգնության մեքենա,
- Արման Մայիլյան, Բարսելոնա՝ 5 շտապօգնության մեքենա,
- Մկրյան Տիգրան եւ ընկերներ, Լոս Անջելես՝ 3 շտապօգնության մեքենա,
- Արթուր Աբրահամ, Գերմանիա՝ 1 շտապօգնության մեքենա,
- Գուլյակուբյան Ասատուր, Գերմանիա՝ 1 շտապօգնության մեքենա,
- Գարիկ Գալստյան, Մոսկվա՝ 1 շտապօգնության մեքենա,
- Արթուր Մխիթարյան, Կիեւ՝ 1 շտապօգնության մեքենա,
- Նորիկ Գևորգյան, Կիեւ՝ 1 շտապօգնության մեքենա,
- Խաչիկ Կարապետյան, Կիեւ ՝ 1 շտապօգնության մեքենա,
- Արթուր Միրզոյան, Պրահա՝ 1 շտապօգնության մեքենա,
- Արկադիկ Իսախանդյան, Պյատիգորսկ՝ 1 շտապօգնության մեքենա։
Սա վառ ապացույց է առ այն, որ յուրաքանչյուր դրամն անգամ մեծ ներդրում է միասնական գործում։
Տեղի ունեցած ծանր եւ անդառնալի իրադարձության հետեւանքները թույլ են տալիս կատարել միայն մեկ հետեւություն՝ այսօրվա մեր հրամայականը միասնությունն է։ Միացե՜ք մեզ՝ միասին օգնենք ու աջակցենք ծանր վիճակում գտնվող մեր զինվորներին ու հայրենակիցներին, մեր գործը ծառայեցնենք հանուն հայրենիքի։ Մեր երկիրն ունի ամուր ներուժի, համախմբվածության ու միասնականության կարիք։ Եվ ուրեմն, ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ»:
Եթե ցանկանում ես միանալ և աջակցել հիմնադրամի նախագծերին, այցելիր Թովմասյան հիմնադրամի պաշտոնական կայք՝




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը