Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ
Քաղաքականություն

Զարեհ Սինանյանը չի նկատում «Արմենիա» ավիաընկերության ամենաթողությունը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ճեպազրույցի ընթացքում խոր ափսոսանք է հայտնել ավիատոմսերի շուկայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ` հայտարարելով, որ եթե Հայաստանը ունենար ազգային ավիափոխադրող, ապա կկարողանար ազդել գնային քաղաքականության վրա, իսկ այսպես՝ անզոր են: Զարեհ Սինանյանը չի կարող տեղյակ չլինել, որ Հայաստանը մնացել է առանց ազգային ավիափոխադրողի` այն պարզ պատճառով, որ նման ընկերություն ձևավորելը Նիկոլ Փաշինյանը չի համարել ռազմավարական կարևորության քայլ: Չի ձևավորվել նաև այն պատճառով, որ ազգային ավիափոխադրող ստեղծելու գործում մեծ դեր են խաղում պետական դոտացիաները. այդպիսին է միջազգային պրակտիկան, մինչդեռ ՀՀ կառավարությունը համապատասխան պայմաններ չի ստեղծել՝ այսօրվա վիճակից խուսափելու համար: Այսօր ունենք իրավիճակ, երբ քաղաքացիները երկրից դուրս գալու նպատակով տոմս գնելու համար ստիպված են լինում վաճառել իրենց գույքը, քանի որ տոմսերի գները հասել են ասղտաբաշխական թվերի: 

Արդյո՞ք ստեղծված իրավիճակի միակ պատճառը այն է, որ Հայաստանը չունի ազգային ավիափոխադրող: Թերևս` ոչ, շուկայում 2016 թվականից ի վեր գործում է տեղական ավիափոխադրող «Արմենիա» ավիաընկերությունը: Ընկերության բաժնետոմսերը պատկանում են ՀՀ քաղաքացի Աշոտ Թորոսյանին, սեփականատերից են նաև Վրաստանի քաղաքացի Ռոբերտ Օգանեսյանը և «Georgian Airways» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Թամազ Գաիաշվիլին: «Արմենիա» ավիաընկերությունն է, որ վերջին օրերին կտրուկ բարձրացրել է դեպի ՌԴ տոմսերի գները` հասցնելով 400 հազար դրամի: Կառավարությունը չի՞ ցանկանում, թե՞ չի էլ փորձում բանակցել տեղական ավիափոխադրողի հետ, որպեսզի առնվազն այս հարցում մեղմվի ազգային ավիափոխադրող չունենալու հետևանքը: 

Տպավորություն է, որ ոչ կառավարությունը, ոչ էլ ՏՄՊՊՀ-ն, որը պարտավոր էր զբաղվել ավիատոմսերի շուկայի մոնիտորինգով և թույլ չտալ մասնավորի կողմից նման ամենաթողություն, պարզապես չեն նկատում տեղական ավիափոխադրողի առիթից օգտվելու հանգամանքը: Նույն «Արմենիա» ավիաընկերությունը ամիսներ առաջ մեծ աղմուկ էր բարձրացրել լոու-քոսթերների՝ Հայաստան մուտքի կապակցությամբ, քանի որ այդ դեպքում հսկայական շահույթ էր կորցնելու, ինչպես երևում է՝ այս ընկերությունում ամեն բան պտտվում է հենց հնարավորինս մեծ շահույթ ապահովելու շուրջ: Հետաքրքիր է՝ իսկ ո՞ւմ է պետք նման տեղական ավիափոխադրող, եթե նրա տեղական լինելու հանգամանքը քաղաքացիները որևէ կերպ չեն զգում, իսկ օրինակ՝ Հուրգադայում արգելափակված մեր քաղաքացիները Հայաստան են վերադարձվում արտասահմանյան ավիաընկերության միջոցով: 

Ռազմավարական բացթողում է, որ Հայաստանը մինչ օրս չունի սեփական ազգային ավիափոխադրողը, սակայն պատկան մարմինները պետք է առնվազն թույլ չտան տեղական ավիափոխադրողներին օգտվել այդ հանգամանքից և կույր չձևանան, երբ վերջիններս գերշահույթներ են ապահովում՝ ստեղծված ծանր իրավիճակում քաղաքացիներից քերելով վերջին ունեցածը… 

Ավելին