Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ
Քաղաքականություն

Պաշտոնական այցերի ոդիսականը. ինչո՞ւ է Փաշինյանը մերժվում ուժային կենտրոնների կողմից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանում: Ուշագրավ է, որ այս այցն էլ Փաշինյանի համար պաշտոնական չէ, այլ զուտ աշխատանքային է, սակայն, այս իրավիճակը Նոր Հայաստանի ղեկավարի համար, կարծես թե, սովորական է դառնում: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե երեք տարվա մեջ կատարել է ընդամենը մի քանի պաշտոնական այցեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցը եղել է Վրաստանի Հանրապետություն 2018-ի մայիսի 30-ին: Հայաստանի ղեկավարը մեկ պաշտոնական այց էլ կատարել է 2019 թվականի հունվարի 31-ին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Փետրվարի 27-ին էլ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն։ Պաշտոնական այցեր են եղել նաև Վիետնամ և Սինգապուր:

Այս այցերի թվից կարելի է դատել, թե ինչպիսի արտաքին քաղաքական օրակարգ ունեն Հայաստանի իշխանությունները, ավելի ճիշտ՝ ինչպիսին չունեն: Պարզապես նոնսենս է, որ Հայաստանի ղեկավարը մինչ օրս պաշտոնական այց չի ունեցել ռազմավարական դաշնակից պետություն՝ ՌԴ: Այս հանգամանքը լավագույն կերպով է բնութագրում այն աննախադեպ բարձր մակարդակի երկկողմ հարաբերությունները, որոնց մասին հաճախ են խոսում իմքայլական պաշտոնյաները: Փաշինյանը պաշտոնական այց չի կատարել նաև Բրյուսել, թերևս դա է պատճառը որ մինչ օրս Հայաստանի եվրոասոցացման ապագան մշուշոտ է, իսկ ֆինանսական աջակցությունը ԵՄ-ից` ռեկորդային ցածր: Փաշինյանը չի հաջողել պաշտոնական այց կազմակերպել նաև ԱՄՆ, չնայած այն հանգամանքին, որ, ինչպես մամուլն էր գրում, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը պարզապես կաշվից դուրս էր գալիս այդ այցը իրականություն դարձնելու համար: Այսօր Փաշինյանի հույսերը կապված են ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենի վարչակազմի հետ: Փաշինյանի հույսերը, սակայն, դժվար թե իրականություն դառնան` հաշվի առնելով, թե ինչ մեսիջներ է Արևմուտքը վերջին շրջանում հղում Հայաստանի իշխանություններին՝ ժողովրդավարության ինդեքսի նվազումից մինչև կոռուպցիան արմատախիլ չանելու մեջ մեղադրանքներ...

Ավելին