Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ
Քաղաքականություն

Թանկացումներ են սպասվում. նոր հարված հպարտ քաղաքացու գրպանին

2020 թվականի դեկտեմբերին Հայաստանի սպառողական շուկայում, նոյեմբերի համեմատ, գնաճը կազմել է 3․4%, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ 3․7%: Բայց եթե այդ սպառողական շուկայից առանձնացնենք միայն սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները, ապա 2020թ. դեկտեմբերին, 2019-ի դեկտեմբերի համեմատ, գնաճը կազմել է 4.9%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 7.2%: Սրանք պաշտոնական վիճակագրական տվյալներ են։ Գնաճը շարունակվել է նաև 2021 թվականի հունվարին։

Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2021-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ գներն աճել են 16.9%-ով, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 3.2%-ով (արեւածաղկի յուղի միջին գնաճը 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ կազմել է 44.3%, իսկ 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ 6.7%): Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում այդ ցուցանիշները կազմել են 8.4% եւ 1.0% (հացի եւ ալյուրի գնաճը 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ կազմել է, համապատասխանաբար, 7.9% եւ 12.5%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.8% եւ 1.6% ):

«Կաթնամթերք, պանիր եւ ձու» ապրանքախմբում անցյալ ամիս 2020-ի հունվարի համեմատ արձանագրվել է 7.7%, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 0.9% գնաճ: Ձվի գինը աճել է համապատասխանաբար 26.4% եւ 2.7%-ով:

Շաքարի եւ շաքարավազի գները 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ աճել են 40.7%-ով, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 0.7%-ով, մսամթերքինը՝  0.1 եւ 0.2%-ով։

Ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում այս տարվա հունվարին անցյալ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է 10.8%, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ (ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ կազմել է 12.9%, իսկ 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ 1.1%):

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ բենզինի եւ դիզելային վառելիքի գինը մեկ ամսում բարձրացել է 4,1 եւ 2,9 տոկոսով: Օրինակ՝ մայրաքաղաքի բենզալցակայաններում «ռեգյուլար» տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 370 դրամով՝ նախկին 320-ի փոխարեն, իսկ «պրեմիումի» մեկ լիտրը՝ 390 դրամով՝ նախկին 350 դրամի փոխարեն;

Թանկացումները չեն շրջանցել դեղորայքի շուկան․ կան դեղորայքի տեսակներ, որոնք թանկացել են 20-ից 30 տոկոսով, կամ 200-ից 300 դրամով: Օրինակ՝ «Ասկոֆեն-Պ» ցավազրկող դեղահաբերը նախկին 180 դրամից դարձել են 200 դրամ, «Նիպերտեն» արյան ճնշում կարգավորող դեղահաբերը 1150 դրամից դարձել են 1450 դրամ, իսկ «Մուլտիզան պրեգնա» վիտամինները նախկին 8640 դրամի փոխարեն դարձել են 9000 դրամ:

Նկատելի գնաճ է արձանագրվել նաեւ ոսկերչական զարդերի շուկայում: Պաշտոնապես՝ ոսկյա զարդերը թանկացել են՝ 7,5%-ով:

Եթե իշխանությունները կատարած լինեին իրենց նախընտրական խոստումը և մենաշնորհը արմատախիլ անեին ՀՀ տնտեսությունից, ապա դժվար թե այսօր մենք ունենայինք նման գնաճ, անգամ հաշվի առնելով օբյեկտիվ հիմքերը, որոնք դրա համար առկա են: Գնաճ կլիներ, սակայն, այն չէր լինի այս սարսափելի աստիճանի: Իսկ ի՞նչ ունենք հեղափոխությունից երեք տարի անց․ կարագի, շաքարավազի, բենզինի շուկաներում նոր խաղացողներ այդպես էլ ի հայտ չեկան: Այս շուկաները շարունակում են մնալ մի խումբ անձանց վերահսկողության տակ և վերջիններս էլ, օգտվելով առիթից, թվեր են կրակում՝ այդ ամենը փաթեթավորելով միջազգային շուկայում նկատվող գնաճի մասին միֆերով: Իսկ ՏՄՊՊՀ-ն, որը կոչված է ուշի-ուշով հետևելու, որպեսզի այդ մի խումբ անձինք չկեղեքեն ՀՀ հպարտ քաղաքացիներին, հայտարարում է, որ մենաշնորհ չկա, իսկ եթե լինի էլ՝ բնավ էլ վատ բան չէ: Տուն է՝ թող լինի: 

Թանկացումների ազդեցությունը գուցե սպառողների վրա այդքան էական չլիներ, եթե դրանք ուղեկցվեին եկամուտների ավելացմամբ։ Բայց մենք եկամուտների ավելացում գրեթե չենք ունեցել անցած տարի, չենք ունենա նաև այս տարի։ Նման ծախսեր պետական բյուջեում նախատեսված չէ։ Կապված տնտեսության անմխիթար վիճակի հետ՝ դժվար է սպասել, որ եկամուտների ավելացում կլինի նաև տնտեսական հատվածում։ Ընդհակառակը՝ սպասվում է եկամուտների նվազում, այդ թվում՝ ոչ միայն ուղղակի աշխատավարձի կրճատման, այլև՝ աշխատատեղերի փակման ու գործազրկության ավելացման հետևանքով։