Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել էՈւկրաինան հայտնել է Զապորոժիեի բազմահարկ շենքի վրա ռուսական հարվածի մասին Սուդանի «Արագ արձագանքման» ռազմականացված ուժերն ավելի քան 30 մարդու են սպանելՎանաձորում որդին հայտնաբերել է հոր մարմինը Բուքմեյքերներն առաձնացրել են Հռոմի պապի պաշտոնի 2 ֆավորիտի Ուկրաինան որևէ քայլ չի ձեռնարկել ՌԴ-ի հետ բանակցելու արգելքը չեղարկելու համար. ԿրեմլԷլինա Ավանեսյանը պարտություն է կրել Մադրիդի մրցաշարի մեկնարկում Ուզբեկստանում խանդոտ ամուսնու երազը ճակատագրական է դարձել կնոջ համար Մհեր Ավետիսյանի ելույթը Դաշնային խորհրդումՈսկու գինը շարունակում է ռեկորդ սահմանել Սա մեր պայքարի միջանկյալ արդյունքն է, բայց սա վերջը չէ. Նաիրի ՍարգսյանFastex-ը «Զատիկ» ֆեսթի տեխնիկական աջակիցն է ՌԴ-ն Սև ծովում տեղակայել է 6 հրթիռակիր 4 անձի սպանություն կատարած Թելման Քալաշյանը դատապարտվել է ցմահ ազատազրկմանՆիկոլ Փաշինյանի իշխանությանը շատ քիչ է մնացել. Նաիրի Սարգսյան Որքան ավելի ուժեղ եւ հզոր լինի Ռուսաստանը, այնքան ավելի ուժեղ եւ անվտանգ կլինի Հայաստանը. Մհեր Ավետիսյան Դուբայում ներկայացվել է ամենաթանկ Bentley մեքենան (լուսանկարներ) ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկերՀիշողություն մենք ենք, պահանջատիրությունը՝ մեր պայքարը. ՀայաՔվե Լիլիթ Հովհաննիսյանը հոլիվուդյան ֆիլմում կմարմնավորի գլխավոր հերոսուհու
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Վալենտինի թոփ 8 պատվերները 8 տարում

Սիրո տոնը թակում է մեր դռները, դե մենք էլ, Menu.am-ի ամբողջ թիմով, արդեն ութ տարուց ավել է դարձել ենք  սիրահար սրտերի լավագույն ընկերը՝ օգնելով կազմակերպել տարատեսակ անակնկալներ ու առաքել սեր ու բարձր տրամադրություն՝ հատկապես տոնական օրերին։ Այսօր ուզում ենք կիսվել մեր փորձով ու ներկայացնել՝ հատկապես ինչ են պատվիրում սիրահարները Վալենտինի տոնական օրը։

8-րդ տարին շարունակ մեր Վալենտինյան թոփ 8 մնում են․

Ծաղիկներ, ծաղիկներ ․․․ ավելի քան 4500 փնջի առաքում Վալենտինյան տոներին

Ասում են՝ սերն ասես ծաղիկներով զարդարի կյանքը, և դա իրականություն է։ Վալենտինի օրերին հատկապես  ծաղիկներ են նվիրում սրտի գեղեցկուհի կեսերին՝ փոխանցելով վառ տրամադրություն ու վառ գույներ։ Menu.am-ում ծաղիկները տարվա բոլոր եղանակներին են առաջատար հորիզոնականներում, քանի որ հայ տղամարդիկ միշտ էլ ուշադիր ու հոգատար են, մենք էլ ապահովում ենք ծաղիկների լայն ընտրանի։ Հատկապես տոնական օրերին, բնական է, կանանց ուրախացնելու ցանկությունը մեծանում է։ Գեղեցիկ ու խնամքով ընտրված ծաղկեփունջ ու վերջ՝ տոնական տրամադրությունն ապահովված է։

Աղանդեր․․․ ավելի քան 2800 տորթի և խմորեղենի առաքում

Մենք էլ ենք համոզված, որ սիրուց ավելի քաղցր զգացում աշխարհում չկա։ Բայց դուք տեսե՞լ եք մեր քաղցրեղենի  բազմազան տեսականին։ Անհնար է դիմադրել։ Արդեն տարիներ շարունակ է՝ Վալենտինի օրը տարբեր խմորեղեններ ու տորթեր ենք առաքում քաղաքով մեկ՝ հիմնականում հենց թեմատիկ ուղղվածությամբ։ Այնպես որ, կյանքը մի փոքր ավելի քաղցրացնելուց վնաս չկա, մեր պատվիրատուներն էլ սովորաբար շատ կրեատիվ մոտեցում են ցուցաբերում՝ տորթերը նախօրոք պատվիրելով՝ հետաքրքիր գրությամբ կամ նկարազարդումներով։ Այնպես որ, տորթը ևս հրաշալի «հարթակ» է՝ զգացմունքներն արտահայտելու համար։ Փորձել ու համոզվել ենք, ձեզ էլ ենք խորհուրդ տալիս։

Նվեր քարտեր…ավելի քան 1700 առաքում

Նվերի նման տարբերակը հատկապես գնահատում են այն զույգերը, որոնք սիրում են միասին նվերներ գնումներ կատարել․ իրար նվեր քարտեր են նվիրում, հետո էլ միասին գնում խանութներ՝ այդպիսով անցկացնում են լավ ու ուրախ օր։ Նվեր քարտերը հնարավորություն են տալիս ընտրել իսկապես պետքական նվերներ, այդ է պատճառը, որ Վալենտինի օրերին նվերի այս տեսակի պահանջարկը մեծանում է։ Նվեր քարտերը նաև լավ տարբերակ են դեռ նոր-նոր սիրահարվածների համար, որոնք անպայման ուզում են նշել տոնական օրը, բայց դեռ իրար լավ չեն ճանաչում։ Վստահ ենք, ժամանակն այս բացթողումը արագ կլրացնի, իսկ մինչ այդ կարող եք ընտրել մեր նվեր քարտերից Ձեզ ամենահարմարն ու ուրախացնել սիրելի տղամարդուն կամ կնոջը։

Սուշի… ավելի քան 3600 առաքում

Ընդամենը մի քանի տարի առաջ անհնար կլիներ պատկերացնելը, որ Հայաստանում սուշին այսչափ կսիրվի։ Բայց դա այլևս փաստ է, հիմա արդեն դժվար է որևէ տոնակատարություն պատկերացնել առանց սուշի սեթերի։ Բայց դեռ կան շատերը, որոնք չեն հասցրել սուշի փորձել, գուցե Վալենտինը լավագույն առիթն է։ Առաջարկում ենք ընտրել մեր տասնյակ ռեստորաններից Ձեր նախընտրած սեթը, համտեսել, հետո նաև ուրախ կլինենք, եթե մեզ հետ կիսվեք տպավորություններով։

Պիցցա․․․ ավելի քան 4200 առաքում

Պիցցան արդեն դասական ընտրություն է։  Անգամ հասարակ օրն է տոն դարձնում, ուր մնաց՝ տոնական օրը չզարդարեր։ Սիրահար զույգերը հաճախ նույնչափ հավատարիմ են նաև պիցցային, և Վալենտինին նաև այս սիրելի ուտեստին են սիրո խոստովանություն անում՝ պատվիրելով ու միասին վայելելով։

 

Չինական խոհանոց․․․ ավելի քան 2200 առաքում

Սա ստանդարտներ չսիրող զույգերի ընտրությունն է։ Չինական խոհանոցը ևս վերջին տարիներին մեր վալենտինյան թոփ պատվերների մեջ է, քանի որ և՛ համային հետաքրքիր բազմազանություն է ապահովում, և՛ հագեցնող է, և՛ «հասարակ օրերի» համար անսովոր։ Այնպես որ հաշվի առեք, հաջորդ տարվա Վալենտինին առաջարկում ենք նաև չինական խոհանոց ներառել։

KFC․․․ ավելի քան 6500 առաքում

Պատկերացրեք․ ընտրել եք որևէ շենքի տանիք կամ  քաղաքի բարձր կետ, որտեղից երևում է ամբողջ քաղաքը, վերցրել մի շիշ լավ գինի ու սիրելի հավի թևիկներ կամ «Բոքսմաստեր»։ Խմում եք, խոսում ձեզնից ու վայելում համեղ ուտեստները։ Գրավիչ է հնչում, չէ՞։ Մեր հաճախորդներից շատերն էլ են այդպես կարծում, հենց դրա համար վաղուց արդենս չենք զարմանում, երբ Վալենտինի օրերին նաև ակտիվ ֆասթֆուդ են պատվիրում․ գիտենք, որ այն անմոռանալի օր ունենալու պլանի կարևոր մասն է։

Խմիչքներ․․․ ավելի քան 1300 առաքում

Գինի ասեցինք՝ հիշեցինք։ Տոն ու առանց խմիչքի՞։ Անհնար է։ Հենց դրա համար մեծ բազա ունենք՝ տեսակ-տեսակ խմիչքների, մտեք, ընտրեք, մենք էլ արագ կառաքենք ու կբարձրացնենք տեղից ավելի բարձր տրամադրությունը։

Ահա այսպիսին է մեր թոփային ութնյակը։ Ուզում ենք ևս մեկ անգամ շնորհավորել սիրո տոնը՝ մաղթելով, որ սերն օր օրի անսպառ լինի ու ամեն օրը Ձեր սիրելիի կողքին տոնական թվա։

Ավելին