Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ
Քաղաքականություն

Արցախի անկախությունը չճանաչելու դեպքում, բանակցությունների առարկա 2 շրջանների հետ կապված, Ալիևը չէր կարող որևէ հույս ունենալ. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

Արցախի նախագահի հանդիպումն Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ խնդրահարույց է ոչ միայն օրակարգի, այլև ձևաչափի տեսանկյունից: «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկմանը նման կարծիք է հայտնել վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

«Արցախի նախագահը հանդիպում է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ, և նրա կողքին չկա որևէ դիվանագետ: Այսինքն՝ սա որևէ կերպ կապ չունի՞ Արցախի արտաքին շփումների հետ: Հանդիպմանը ներկա էր Հայաստանի ԱԱԾ ղեկավարը, Արցախի ԱԱԾ-ից ներկայացուցիչ չկա՞ր: Հայտնի չէ, թե Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչն ինչ պաշտոն է զբաղեցնում, հիերախիայի ներքո ո՞վ է ադրբեջանական պետության մեջ», - նշել է Կարեն Բեքարյանը՝ ընդգծելով, որ սրանք պատահական հարցեր չեն, և յուրաքանչյուրի ներքո կա մարտահրավերների փունջ:

Վերլուծաբանն ուշադրություն է հրավիրել նաև պաշտոնական հաղորդագրությունում հանդիպման վայրի վերաբերյալ նշումի վրա: «Լեռնային Ղարաբաղում չէ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չէ, Ստեփանակերտում չէ, նշված բնակավայրում չէ, այլ ուղղակիորեն ռուսական զորակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքում», - նշել է նա:

Ինչ վերաբերում է հանդիպման բովանդակությանը, ապա վերլուծաբանն այստեղ ուշադրություն է հրավիրել 90-ականների պատերազմի ընթացքում անհետ կորած անձանց հարցն օրակարգ բերելու վրա:

«Մենք ավարտե՞լ ենք բոլոր այն տաք հետքով խնդիրները, որոնք առկա են՝ վերջին պատերազմի հետ կապված: Մենք արդեն վերադարձրե՞լ ենք մեր ռազմագերիներին և պահվող անձանց:  Մենք արդեն ունե՞նք  պատկերը՝ անհետ կորած անձանց հետ կապված: Եվ այս ամենն ունենալով՝ մենք, բացի ենթակառուցվածքներից, տրանսպորտային ուղիներից, արդեն անդրադառնում ենք 90-ականների՞ն», - նշել է նա:

Կարեն Բեքարյանը չի բացառել, որ այս թեմայով հանրությունից գաղտնի բանակցություններ են տեղի ունենում ադրբեջանական կողմի հետ: «Հանդիպման օրը Շուշիի շրջակայքում  ադրբեջանցիներին է վերադարձվել 90-ականների պատերազմից մնացած 7 աճյուն: Այսինքն՝ այս ամենի հետ կապված՝ կան բանակցություններ», - նշել է նա:

Վերլուծաբանը խնդրահարույց է համարում նաև ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հանդիպումը որպես քննչական գործողությունների շրջանակներում տեղի ունեցած միջոցառում ներկայացնելը, ինչը հայկական կողմերից պաշտոնական հերքում չի ստացել:

«Փաշինյանի այս նոր սեփական կետով մենք ի՞նչ նախադեպ ենք ստեղծում: Ջախջախված, արնաքամ Արցախի դեպքում սուբյեկտայնությունն ենք հիմա էլ ոտատակ տալիս, որ ի՞նչ խնդիրներ լուծենք», - նշել է նա:

Կարեն Բեքարյանն անդրադարձել է նաև բանակցային գործընթացում մինչև Փաշինյանի սեփական կետը եղած վիճակին, որի վերաբերյալ բավականին հետաքրքիր հայտարարություն էր արել Ադրբեջանի նախագահը: Նրա խոսքով՝ նախատեսվում էր, որ Քելբաջարի և Լաչինի շրջանները մնային Հայաստանի վերահսկողության տակ:

«Ալիևն այստեղ  իր մտքի մեջ հանգրվան է բաց թողնում: Ըստ Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակների, ինչն էլ ժառանգություն էր ստացել Փաշինյանը՝ Լաչինի և Քելբաջարի շրջաններն այնքան ուղիղ, կոշտ կապով էին կախված Ղարաբաղի կարգավիճակի և նրա ճանաչման հետ, որ Ալիևը հասկանում էր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը չճանաչելու դեպքում, այդ շրջանների հետ կապված, չէր կարող որևէ հույս ունենալ», - նշել է նա: