Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ
Քաղաքականություն

Այս ամենը նախազգուշացում է՝ նոր դավաճանություն է նախապատրաստվում, նոր փաստաթղթեր կամ բանավոր պայմանավորվածություններ են ի հայտ գալու նոր զիջումների մասին․ Ա․ Ենոքյան

Այս մակարդակի դավաճանությունը պարզապես չի տեղավորվում մարդկային տրամաբանության մեջ, բայց բացահայտված հուշագիրը եւ հունվարի 11-ի մոսկովյան փաստաթուղթն ապացուցում են, որ իրականում սա դավաճանություն է, ընդ որում՝ շարունակվող դավաճանություն։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ, «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Նոյեմբերի 9-ի թուղթը եւ այս թղթերը գրված ապացույցներ են դավաճանության եւ այնպես չէ, որ մեկը ասի, թե զգուշացրել են պարտության մասին, մյուսը ասի՝ չգիտեինք, մեկը ասի՝ Աննան բունկերում հանձնում էր Հադրութը, մյուսն ասի`Աննան այնտեղ չէր, եւ այլն։

Իսկ այս գրված փաստաթղթերից վերջին երկուսն առանձնակի ցինիկ ապացույց են դավաճանության։ Եթե նոյեմբերի 9-ի փնթի թուղթը, որը միջազգային փաստաթուղթ էլ չէր կարելի կոչել, այլ միայն Հայաստանի պատրաստակամություն իր զորքերին հանելու եւ ադրբեջանցիների ու ռուսների զորքերի մուտք գործելու մասին, գրված էր պատերազմի ժամանակ, եւ կարելի է համարել՝ պատերազմը օր առաջ ավարտելու համար էր, ապա մյուս երկուսի բնույթը բացարձակ դավաճանական է։

Ոչ ոք չէր կարող ստիպել Նիկոլին, որ զորքերը հաներ Զանգելանից եւ Կուբաթլիից․ դիրքերի վերաբերյալ կար նոյեմբերի 9-ի թուղթը եւ արդեն ռուսական զորքերը մտել էին ռեգիոն։ Ոչ ոք չէր կարող ստիպել, որ սկսի սահմանների դեմարկացիա կոնկրետ կոորդինատներով եւ Գորիս-Կապան ճանապարհը թշնամու հսկողության տակ մտցներ: Եթե նա առանց ստիպելու գնացել է այդ զիջումներին, ապա ուրիշ շահեր է հետապնդել․ այլ բացատրություն չկա։

Ոչ ոք չէր կարող ստիպել Նիկոլին, որ գերիների հարցը մտցներ բանակցությունների մեջ․ դա քաղաքական հարց չի կարող լինել, դա հումանիտար հարց է եւ կարգավորվում է միջազգային հումանիտար իրավունքով եւ հումանիտար կազմակերպությունների կողմից։ Առավել եւս ոչ ոք չէր կարող ստիպել, որ այս հարցը դարձնելով քննարկման լծակ, եւ այստեղ ոչնչի չհասնելով, նա զիջի Ադրբեջանի, Թուրքիայի եւ ողջ թյուրքական աշխարհի համար կենսական Մեղրիի միջանցքը, ըստ էության, ոչնչի դիմաց։ Եթե նա առանց ստիպելու գնացել է այս զիջմանը, ապա ուրիշ շահեր է հետապնդել․ այլ բացատրություն չկա։

Ու քանի որ տրամաբանությունը պարզ չէ, ապա ոչ մի երաշխիք չկա, որ դավաճանությունը չի ավարտվել։ Իսկ այժմ իշխանությունը ձեռնարկել է քաղաքացիներին ու մամուլին լռեցնելու նոր ինտենսիվ արշավ։ Այդ թվում են, պայմանական ասած, «Նիկոլ դավաճան» ասելը արգելող օրենքը, տելեգրամ-ալիքներին հղումները արգելող օրենքը, եւ վերջապես՝ Սյունիքի հարցով նոր «Արծրուն» է նշանակվել՝ այսուհետեւ այս մարզի ինֆորմացիան պետք է ճշտել ԱԱԾ-ի հետ։

Այս ամենը լուրջ նախազգուշացում է, որ նոր դավաճանություն է նախապատրաստվում, նոր փաստաթղթեր կամ բանավոր պայմանավորվածություններ են ի հայտ գալու նոր տարածքային զիջումների մասին»։