Հայ հայտնիների հրապարակումները սիրելիների հետ՝ Վալենտինի տոնի առթիվ
Սուրբ Վալենտինի տոնի առթիվ հայ հայտնիները սոցցանցային իրենց էջերում հրապարակումներ են արել՝ շնորհավորելով և սեր խոստովանելով իրենց սիրելիներին:
Tert.am Life–ը հավաքագրել է հայտնիների սիրառատ գրառումները մեկ հրապարակման մեջ․
Չնայած դերասանուհի Տաթևիկ Ադումյանը հազվադեպ է ամուսնու հետ լուսանկարներ տեղադրում՝ սիրո տոնի առթիվ իր էջում լուսանկար է հրապարակել Խաչիկի հետ, որին կից գրել է. «Դու իմ սիրելի զգացումն ես»:

Երգիչ Արամ MP3-ն լուսանկար է հրապարակել կնոջ՝ Աննայի հետ, որին կից գրել է. «Սեր...»: Արամն ու Աննան ամուսնացած են 2008 թվականից, զույգն ունի երկու որդի՝ Դավիթն ու Առնոն:

Երգչուհի Սոնա Ռուբենյանը ևս լուսանկարներ է հրապարակել ընտրյալի՝ Էմիլի հետ: «Սթորի» բաժնում նա նաև ծովափի լուսանկար է հրապարակել, որտեղ ավազի վրա գրված են իր և ընտրյալի անունների առաջին տառերը:



Երգչուհի Մարինկա Խաչատրյանն իր էջի «Սթորի» բաժնում լուսանկար է հրապարակել նշանածի՝ Հրաչի հետ՝ գրելով. «Սիրեք, շատ սիրեք իրար»: Հրաչը ևս լուսանկար է հրապարակել Մարինկայի հետ և հուզիչ գրառում արել. «Երջանկությունն անկեղծ սիրելու և սիրվելու մեջ է: Հավատացեք, կյանքում մնացած բոլոր բաները՝ խնդիրներից մինչև ամենահագեցած պահը, կախված են դրանից: Անկեղծ սիրեք և սեր տվեք ու կզգաք, թե ինչքան լավ է ամեն ինչ: Սիրում եմ շատ ու կսիրեմ միշտ: Մաշիկս, ժպտա, ամեն ինչ լավ է»:


«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանը ևս սիրառատ լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Արթուրի հետ և կից գրել. «Շնորհավոր Վալենտինի օրը, բոլորիդ շատ սեր ենք ուղարկում»:

Դերասանուհի Մարջան Ավետիսյանն իր էջում լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Ալենի հետ, որին կցել է սիրո մասին Գարեգին Նժդեհի բանաստեղծությունը:

Նախորդ տարեվերջին ամուսնացած դերասան Բեն Ավետիսյանը ևս լուսանկար է հրապարակել կնոջ՝ դիմահարդար Դիանա Տոնոյանի հետ, շնորհավորել Վալենտինի տոնն ու գրել՝ «Գեղեցկուհուս հետ»: Դիանան իր հերթին է լուսանկար տեղադրել և շնորհավորել Բենին:


Երգչուհի Զարուհի Բաբայանը լուսանկար է հրապարակել ամուսնու հետ և գրել. «Իմ սեր»: «Սթորի» բաժնում երգչուհին նաև տեսանյութեր է տեղադրել, որտեղ երևում է, որ ամուսնու հետ սիրո տոնն անցկացրել են երգիչ Արսեն Սաֆարյանի մենահամերգին:

Երգչուհի Նունե Եսայանը լուսանկար է հրապարակել ամուսնու՝ դերասան Ավո Խալաթյանի հետ և սեր խոստովանել. «Փորձում եմ ամեն անգամ նոր ձևով ասել դա քեզ, բայց ամեն անգամ ասում եմ՝ սիրում եմ քեզ»:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդու՝ Նիկոլայի կինը՝ Քրիստինան, լուսանկար է հրապարակել ամուսնու և որդու հետ, որին կից գրել. «Այս խենթ աշխարհում ժպտալու, շնչելու և ապրելու համար սերն ամենամեծ ուժն է տալիս»:





















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար