Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Իրավունք

Ադրբեջանական լրատվամիջոցները ՀՀ ՄԻՊ-ին մեղադրում են ադրբեջանաֆոբիա տարածելու մեջ` կեղծելով, ապա՝ շահարկելով նրա հայտարարությունները

Ադրբեջանական լրատվամիջոցները, որոնցով տարիներ շարունակ իրականացվում է հայատյացության ու թշնամանքի քարոզ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին մեղադրում են ադրբեջանաֆոբիա տարածելու մեջ` կեղծելով ու հետո շահարկելով Պաշտպանի հայտարարությունները: Այդ հրապարակումները պարունակում են Արման Թաթոյանի նկատմամբ վիրավորանքներ ու ատելության խոսք: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ գրասենյակը:

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել է հերթական նյութը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին՝ ատելություն հրահրելու հաշվին անելով քաղաքական եզրահանգումներ, օրինակ` «Քանի որ երկիրը, որի ապագան կախված է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելուց, «Թաթոյանների» ու նրա համակիրների ջանքերով  շարունակում է ամրապնդվել  հուսահատության փակուղում»։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի  մշտապես հրապարակում է կոնկրետ ապացույցներ, կոնկրետ հղումներով, դրանք արտացոլում են ոչ միայն պետական բարձրագույն իշխանության մարմինների, այլ նաև սպորտային, մշակութային ու հանրային գործիչների, այլ իրական օգտատերերի խոսքերը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գնահատականները ատելության ադրբեջանական քաղաքականության մասին հիմնված են հենց այդ գործոնների վրա։

Ադրբեջանական լրատվամիջոցը հրահրում են նոր ատելություն` առանց, իհարկե, անդրադառնալու ադրբեջանական զինված ուժերի պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններին. հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողներին խոշտանգելը, գլխատելը,  այդ ամենը նկարահանելն ու հետո ծաղրելը, Ստեփանակերտի ծննդատան, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի ռմբակոծումը, երբ նախապես լայնորեն հրապարակված էր, որ եկեղեցու նկուղում երեխաներ, կանայք ու տարեցներ են պատսպարված, Արցախի քաղաքներին ու գյուղերին զանգվածային ավերածություններ պատճառելը, այդ թվում` արգելված զինատեսակներով, գերիների ազատ արձակումն արհեստական ձգձգելն ու քաղաքականացնելը և այլն։

Պատերազմի ընթացքում իրենց մշտական, հայրենի բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ, պատերազմի հետևանքով անօթևան է դարձել շուրջ 40,000 մարդ, կրթությունից զրկվել է դպրոցական ու մանկապարտեզի տարիքի շուրջ 30,000 երեխա: Վնասվել կամ ավերվել է 12 մանկապարտեզ և 71 դպրոց: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021 հունվարի 28-ը սպանվել է 72 քաղաքացիական անձ: Վիրավորում է ստացել 163 խաղաղ բնակիչ

Խոշտանգումների տեսանյութերում ադրբեջանական զինվորականները հայերի տանջելիս օգտագործում են այն նույն բառերը, ինչ տարիներ շարունակ ադրբեջանական պետական քաղաքականության շրջանակում:

Բոլոր ապացույցներն արձանագրվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում և ուղարկվում են միջազգային կառույցներին։

Պատերազմական ու մարդկության դեմ ուղղված ադրբեջանական զինված ուժերի  հանցագործությունների կանխումը պահանջում է խիստ պատասխանատվություն. անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի ծանր հանցագործություններ։

Ուստի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է հայատյացության փաստերի վերհանումը, հրապարակումն ու իր իրավասության սահմաններում անհրաժեշտ իրավական ընթացակարգերի դիմելը` անկախ որևէ ճնշումից: