Փետրվարի վերջին շաբաթվա աստղագուշակը. Ինչ է սպասվում Ձեզ
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ձեզ վառ ու հագեցած, կարևոր իրադարձություններով լի ամիս է սպասվում: Փոփոխություններ հավանական են կյանքի բոլոր ոլորտներում: Դուք միանգամից չեք հասկանա, թե ինչպես է պետք վերաբերվել դրանց: Ժամանակ է պետք իրավիճակից գլուխ հանելու և հասկանալու համար, թե որոնք են ստեղծված իրավիճակի դրական ու բացասական կողմերը:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)Փետրվարի վերջին շաբաթում հնարավոր են լարված պահեր ու անհաջող զուգադիպություններ: Այդ հատվածի համար լավ է ոչ մի կարևոր բան չծրագրեք: Հանգստացեք, զբաղվեք հետաքրքիր բանով, ժամանակ անցկացրեք ընկերների և մյուս թանկ մարդկանց հետ: Այդ հատվածը հարմար է նաև ինքներդ ձեզանից գլուխ հանելու համար: Չի բացառվում՝ հենց Փետրվարի առաջին օրերին որոշակիություն մտցնեք ապագայի ծրագրերում, հասկանաք, թե ինչ եք իրականում ուզում:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)Փետրվարի վերջին շաբաթում նշանակություն մի տվեք փոքրիկ թյուրիմացություններին ու դատարկ բաների պատճառով մի հուզվեք: Դա այնքան էլ հասարակ ու հաճելի ժամանակահատված չի լինելու, բայց նրանում դրական կողմեր էլ կլինեն: Դուք կհասկանաք, թե ինչով եք իրականում ուզում զբաղվել և ինչի եք ուզում հասնել: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու ձեզ վրա պատասխանատվություն վերցնել, այդ թվում՝ նաև ուրիշների համար: Դուք պատրաստ կլինեք դրան:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Փետրվարի վերջին շաբաթում անսովոր ու ոգեշնչող ժամանակահատված է լինելու: Դուք շատ բաների նախկինի նման չեք նայի, այդ իսկ պատճառով անսպասելի եզրահանգումներ կգաք: Կարող են փոխվել ծրագրերը, նպատակներն ու առաջնահերթությունները: Դուք ավելի անկախ կդառնաք ձեր դատողություններում, արարքներում, օգնության ու խորհուրդների կարիք չեք ունենա: Սակայն աջակցությունից ամբողջությամբ հրաժարվել էլ չարժե. դուք ավելիին կհասնեք, եթե դիմեք ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Փետրվարի վերջին շաբաթում հազիվ թե նշանակալի իրադարձություններ ու մեծ փոփոխություններ բերեն, բայց դրանք բավական հաճելի կանցնեն: Հնարավորություն կունենաք հանդիպել հին ծանոթների հետ, զրուցել մարդկանց հետ, որոնք նախկինում բազմիցս ձեզ լավ խորհուրդներ են տվել: Հարմար ժամանակ է հին գործնական և ընկերական կապերը վերականգնելու և այն մարդու հետ լեզու գտնելու համար, որի հետ նախկինում հաշտ չէիք:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)Ձեզ բարենպաստ ու հագեցած ամիս է սպասվում: Գործեր շատ կլինեն՝ և՛ արդեն ծանոթ, և՛ լրիվ նոր: Առաջնահերթությունները դնելու, գործողությունների ծրագիր կազմելու համար ձեզ ժամանակ պետք կլինի:Հունվարի սկիզբը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք ոչ միայն լավ կհասկանաք մյուս մարդկանց ու հեշտությամբ մոտեցում կգտնեք նրանց: Երբեմն ձեզ կհաջողվի նաև կռահել ուրիշների գաղտնիքները, հասկանալ, թե ինչ են մարդիկ ձեզանից թաքցնում: Չի բացառվում՝ դա օգնի լեզու գտնել մարդկանց հետ, որոնց հետ հարաբերությունները նախկինում ոչ մի կերպ չէին ստացվում: Այս ժամանակահատվածը հարմար է նաև տնային գործերի, կենցաղային և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)Ձեզ հաջող ամիս է սպասվում: Նրա մեծ մասը հարմար է ամենատարբեր խնդիրներ լուծելու համար, ընդ որում՝ այնպիսիք, որոնցից գլուխ հանել չէր ստացվել: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել: Լրիվ նոր ծրագրեր կհայտնվեն, առաջին հերթին՝ մասնագիտական: Դրանց իրագործումը չարժե հետաձգել: Եթե դուք արագ գործեք, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)Փետրվարի վերջին շաբաթոը հրաշալի գաղափարների ժամանակ է: Հաճախ դրանք կապված կլինեն աշխատանքի կամ բիզնեսի հետ: Նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ցանկացած տեսակի կոմերցիայից հեռու էին, հիմա սեփական գործը բացելու հետ կապված ծրագրեր կունենան: Նման մտահղացումները հազիվ թե կարողանաք արագ իրագործել: Բայց մի շտապեք այդ մտքերը վանել ձեզանից: Շուտով կգա մտածածին վերադառնալու համար հարմար ժամանակը:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)Փետրվարի վերջին շաբաթը բարենպաստ կլինի շփումների համար: Կարող եք վերականգնել հին կապերը, զրուցել այն մարդկանց հետ, որոնցից վաղուց լուր չունեիք: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, կկարողանաք ընկերանալ նրանց հետ, որոնք նախկինում ոչ ոքի հետ կապի դուրս չէին գալիս: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական բնույթ ստանալ: Բայց կարող է լինել նաև հակառակը՝ մարդիկ, որոնց հետ հիմա ոչ ֆորմալ շփումների մեջ եք, ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ բացեն:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)Փետրվարի վերջին շաբաթը հրաշալի, արդյունավետ ժամանակահատված կլինի: Եթե ունեք նպատակներ, որոնց նախկինում չի հաջողվել հասնել, հիմա դրանց վրա կենտրոնանալու ճիշտ ժամանակն է: Մեծ է հավանականությունը, որ ամեն ինչ կստացվի: Բացի այդ, հնարավորություն կունենաք կիրառում գտնել ձեր տաղանդներին: Այստեղ կարևոր կլինի իրար չխառնվել, վճռական լինել ու հնարավորինս վստահ գործել: Հնարավոր է՝ ձեզ մոտ ամեն ինչ միանգամից չստացվի, բայց դուք համառ կլինեք և անպայման կստանաք այն, ինչին ձգտում էիք:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)Անհանգստությունից խուսափել հազիվ թե կարողանաք: Հաճախ չի ստացվի գործերից սպասվածի նման արագ գլուխ հանել, ինչ-որ նոր պայմաններ կլինեն, որոնց պատճառով ստիպված կլինեք փոխել ծրագրերը: Բայց իրավիճակն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Մի հուզվեք ու գործեք ծրագրի համաձայն, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:




















ԱՄՆ-ն դադարեցրել է Աֆղանստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը
Մեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբ
Ծախսվել է ավելի քանի 20մլն եվրո գումար միայն սառեցված տոկոսների համար, ոչ մի մետր օդային գիծ չի կառո...
Մինչև Սամվել Կարապետյանը իր ﬕջոցներից 540 ﬕլիոն դրամ էր ներդնում ﬔր երկրում, Փաշինյանն այլ «ներդրում...
«Եկեղեցին մեր հոգևոր ամրոցն է, և մենք մեր ձևով պաշտպանելու ենք այն»․ Նարեկ Կարապետյան
«Երազում եմ, որ ուղղակի իրար նկատմամբ մի քիչ ներողամիտ լինենք». Խորեն Լևոնյան
Ժիրայր Լիպարիտյանի ուրացումը, Ալիևի խոսնակները Հայաստանում. Էդմոն Մարուքյան
ԶՊՄԿ-ի համար ակնհայտ է, որ հանքարդյունաբերությունը, հակառակ տարածված միֆի, իրականում գիտահեն ճյուղ է...
Աշխատանքային այցի ժամանակ մեր հայրենակիցների հետ ունեցած հանդիպումներից մի դրվագ․ «Մեր ձևով»
Եկեղեցու դեմ նոր գրոհ. իշխանության վտանգավոր ծրագիրը