Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանՈւղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա Ղահրամանյան
Քաղաքականություն

Մեղրի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև Սյունիքի մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրության արդյունքում  քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից ս.թ. փետրվարի 17-ին որոշում է կայացվել` Մեղրի համայնքի ղեկավարին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, այն բանի համար, որ վերջինս, 2008թ. նոյեմբերի 13-ից մինչ օրս զբաղեցնելով նախ Սյունիքի մարզի Ագարակ համայնքի, ապա՝ 2016թ. սեպտեմբերի 24-ից՝ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը, օժտված լինելով օրենքով սահմանված դեպքերում և կարգով ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու և վերացնելու իրավասությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ագարակ քաղաքի բնակչուհին, հաղթելով Ագարակի համայնքապետարանի կողմից հայտարարված և 16.02.2007թ. տեղի ունեցած մրցույթում,  վարձակալության իրավունքով, տարեկան 18000 ՀՀ դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով ձեռք է բերել Ագարակ համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0,02 հա մակերեսով հողատարածքը: Ագարակ համայնքի ղեկավարի՝ 28.11.2007թ. որոշմամբ՝ վերոնշյալ բնակչուհուն թույլատրվել է վարձակալության տրամադրված հողատարածքը ենթավարձակալության տրամադրել երրորդ անձի: Նույն օրը Ագարակի բնակչուհու և ՓԲ ընկերության միջև կնքվել է հողի ենթավարձակալության պայմանագիր, որի համաձայն՝ Ագարակի բնակչուհին ամսական 50000 ՀՀ դրամ (տարեկան 600. 000 ՀՀ դրամ) վարձավճարով վերոնշյալ հողատարածքը ենթավարձակալությամբ տրամադրել է ՓԲ ընկերությանը, որն էլ նշված հողատարածքում ապօրինի կառուցել է շարժական կապի բջջային կայան:

Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ նշված հողատարածքը վարձակալության վճարը բազմակի անգամ գերազանցող գումարի դիմաց ՓԲ ընկերությանը ենթավարձակալության տրամադրելու պայմանագրով օգտագործվում է ոչ իր գործառնական նշանակությամբ, համայնքի և քաղաքացու միջև կնքված վարձակալության պայմանագիրը միակողմանի խզելու փոխարեն, 2009թ. ապրիլի 1-ին համայնքի անունից Ագարակի բնակչուհու հետ կնքել է համաձայնագիր, ըստ որի՝ վերջինիս վարձակալած հողատարածքի վարձավճարը փոփոխվել և տարեկան 18000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 300000 ՀՀ  դրամ, իսկ 2011թ. հուլիսի 27-ին, իր կողմից կայացված որոշմամբ, համայնքի բնակչուհին տուգանվել է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ հողամասի նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու պարտավորությունը խախտելու համար:

Արդյունքում' 2008թ. նոյեմբերի 13-ից մինչև 2021թ. հունվարն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջե 7.350. ООО ՀՀ դրամի փոխարեն վճարվել է 3. 657. 500 ՀՀ դրամ՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

2021 թ. փետրվարի 18-ին Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել   4 մլն  ՀՀ դրամ գրավ: Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին