Մեր երիտասարդները պետք է հավատան իրենց ուժերին. Փաշինյան (տեսանյութ)
Կառավարության այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը գումար հատկացնելու ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ զեկուցող Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նշեց.
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնության հաղթող, աշխարհի գավաթի կրկնակի հաղթող և պատմության բոլոր ժամանակների չորրորդ ամենաբարձր վարկանիշն ունեցող շախմատիստ Լևոն Արոնյանը 2019 թ. պատրաստվում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար ծավալվող պայքարին: Լևոն Արոնյանի կողմից 2019 թ. աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարին պատշաճ մասնակցության համար անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի շախմատի ֆեդերացիա» ՀԿ-ին 2019 թ. հատկացնել 133 հազար 200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` պատշաճ մակարդակով այդ վարկանիշային մրցաշարին պատրաստվելու և աշխարհի առաջնությանը մասնակցելու համար»:
Հարցի առնչությամբ Փաշինյանն ասաց.
«Այն մարզական առաքելությունները, որոնք մենք կգնահատենք պետական նշանակություն ունեցող, պետությունը պետք է ֆինասնավորի: Լևոն Արոնյանն աննախադեպ վաստակ ունի ՀՀ առաջ և նրան աջակցելը պետական առաքելություն է: Լևոն Արոնյան, Հենրիխ Մխիթարյանի, Արթուր Ալեքսանյանի և այս կարգի մարզիկների օրինակով մեր երիտասարդները պետք է հավատան իրենց ուժերին»:
Մանրամասները տեսանյութում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին