Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանՈւղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա Ղահրամանյան
Քաղաքականություն

«Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն հայտնաբերվել.դատախազությունը հերքել է Փաշինյանին. Փաստինֆո

«Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության վերաբերյալ ապացույցներ ձեռք չեն բերվել։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ այդպիսով փաստելով, որ Փաշինյանը տարածել է կեղծ տեղեկատվություն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան իր հրաժարականը պահանջող քաղաքացիների,  ֆեյսբուքյան ուղիղ եթերում փորձել էր մեղավորներ գտնել ու հայտարարել, թե «Հայրենիք» զորախումբը  դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է դատվի։

Հայտարարությունից շուրջ 4 ամիս անց «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել  ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե  «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը քննության առարկա դարձե՞լ է, թե ոչ,  քրեական գործ հարուցվել է, թե ոչ եւ դասալքության քանի դրվագ է բացահայտվել, քանի անձի է մեղադրանք առաջադրվել։

Արդյունքում՝ պարզվել է, որ  քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար էլ ապացույցներ չեն գտել։

««Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության վերաբերյալ հանգամանքները քննության առարկա են հանդիսանում ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործերից մեկով, սակայն նշված մեղադրանքով  (դասալքության—հեղ.) վարույթին ներգրավված անձինք դեռևս չկան, քանի որ այդ կապակցությամբ նախաքննության ներկա փուլում բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել»,- հայտնել են գլխավոր դատախազությունից։ Այլ խոսքով՝ դատախազությունը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը չի ունեցել որեւէ ապացույց, հիմք հայտարարելու, թե «Հայրենիքի» անդամները դիմել են դասալքության։ Հետեւապես գործ ունենք՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, զրպարտություն տարածելու, սուտ մատնություն կատարելու բացահայտ դեպքի հետ։

Կայքը, գրավոր հարցում է ուղարկել նաեւ ՀՔԾ, որտեղից խուսափել էին տեղեկատվություն տրամադրել, թե որ գործի շրջանակներում են ստուգել Փաշինյանի հայտարարությունները՝ ասելով, թե նախաքննական գաղտնիք է։ Մինչդեռ ՀՔԾ-ի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ չունենալով որեւէ փաստական տվյալ՝  «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից ենթադրյալ դասալքության վերաբերյալ, ձեռնպահ են մնացել քրեական գործ հարուցելուց, քանզի չհիմնավորվելու դեպքում օրենքի ուժով պարտադրված էին լինելու Փաշինյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցել։ Արցախյան պատերազմին մասնակցած՝ «Հայրենիք» զորախմբի անդամները ՀՔԾ են հրավիրվել եւ հարցաքննվել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երեւանում տեղի ունեցած անկարգությունների գործով՝ ցույց տալու համար, թե իբր Փաշինյանի հայտարարության հետքերով քննություն են իրականացնում, սակայն անցած 4 ամիսների ընթացքում  ձեռք է բերված տվյալները միայն ապացուցել են, որ  Փաշինյանը զբաղվել է զրպարտությամբ։

Ավելին