Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Իրավունք

Անհետ կորած զինծառայողի հորը խաբել է՝ ասելով, որ կարող է օգնել հայտնաբերել որդուն, ինչի դիմաց 1 500 դոլար է պահանջել /տեսանյութ/

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից  իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա. Մ.-ն՝ տեղեկանալով, որ ՀՀ քաղաքացի, ժամկետային զինծառայող Դ. Վ.-ն, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին, անհետ կորել է՝ խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ 2021 թվականի հունվարին վերջինիս հորը՝  Գ. Վ.-ին հայտնել է, թե իբր զբաղվում է պատերազմում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման հետ կապված հարցերով: Գ. Վ-ի հետ հետագա հանդիպումների ժամանակ Ա. Մ.-ն նրան մոլորեցնելու, գիտակցության ու կամքի վրա ներազդելու նպատակով տեղեկացրել է, թե իր անձնական կապերն օգտագործելով կարող է օգնել՝ հայտնաբերելու Դ. Վ.-ին, իսկ 2021 թվականի փետրվարի 17-ին նրա վերաբերյալ առարկայական տեղեկություններ տրամադրելու պատրվակով վերջինիս հորից պահանջել է 1.500 ԱՄՆ դոլար:

Իրագործելով իր հանցավոր մտադրությունը՝ Ա. Մ.-ն 2021 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցում Գ. Վ.-ից խաբեության եղանակով ստացել է խոշոր չափերի՝ 786.000 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար, սակայն չի հասցրել տնօրինել հափշտակված գումարը, քանի որ անմիջապես բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, որի արդյունքում չի կարողացել իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին հասցնել:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի  34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ա.Մ.-ն ձերբակալվել է: Ա.Մ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։

Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Հարգելի՛ հայրենակիցներ, թեև բազմաթիվ զգուշացումներին, սակայն մի շարք քաղաքացիներ շարունակում են տուրք տալ հանցավոր հակումներ ունեցող անձանց հետ կասկածելի գործարքների մեջ մտնելու գործելաոճին, որի արդյունքում հայտնվում են խարդախության զոհի կամ այլ խոցելի վիճակում, ուստի նմանատիպ իրավիճակներից զերծ մնալու համար կրկին անգամ հորդորում ենք տուրք չտալ նմանատիպ գործարքներ առաջարկողներին՝ վստահելով միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ պետությունը շարունակում է ձեռնարկել գործուն միջոցներ՝ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին