Միայն արդար ընտրությունները Նիկոլին ու իր լակոտակրատիային կուղարկեն պատմության աղբանոցը
Մարտի մեկի հանրահավաքին Նիկոլ Փաշինյանի ելույթում կարմիր թելով անցնում էր այն միտքը, որ նա ներքուստ անպայմանորեն ցանկանում է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նիկոլը շատ լավ հասկանում է, որ քաղաքական լեգիտիմություն ունենալու համար իրեն միայն ու միայն ընտրություններ են հարկավոր։ Նիկոլը նաև հասկանում է, որ ընտրություններում մեծ է հավանականությունը, որ պարտվելու է, սակայն նա ստիպված է գնալու այդ քայլին՝ հավանաբար կարծելով, որ վարչական ռեսուրսի գործադրմամբ իրեն կհաջողվի հաղթել ընտրություններում։ Սակայն մենք տեսանք, որ աննախադեպ վարչական տեռորի պայմաններում նրան հաջողվեց Հանրապետության հրապարակ բերել ընդամենը 20-25 հազար մարդ։
Բազմաթիվ ընդդիմադիր կուսակցություններ համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ ընտրությունների անցկացմանը՝ նշելով, որ Նիկոլը կկեղծի ընտրությունները։ Սակայն հանրահավաքից հետո կարելի է նաև այդ մտահոգությունը որոշակի առումով փարատված համարել։ Եթե իշխանությունների այսչափ ցածր վարկանիշին գումարվի ընդդիմադիրների կողմից ընտրական տեղամասերում ուժեղ վերահսկողությունը ընտրական գործընթացի վրա, ապա Նիկոլի պարտությունն անխուսափելի կլինի։ Թե ինչ զարգացումներ կլինեն այս օրերի պարզ կլինի շուտով։ Գլխավոր Շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ կապված խնդիրը կարող է բեկումնային ընթացք հաղորդել քաղաքական զարգացումներին։
Մի բան պարզ է, որ, այդուհանդերձ, վաղ թե ուշ արտահերթ ընտրություններ լինելու են։ Իսկ մինչ այդ քաղաքական դաշտի հիմնական դերակատարները հանդես են գալիս հայտարարություններով, որոնց բովանդակությունից միարժեքորեն կարելի է ուրվագծել քաղաքական զարգացումների դինամիկան և ուղղությունները։ Այսպես օրինակ. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ Խաչիկ Ասրյանը Նիկոլ Փաշինյանից պահանջում է հենց այսօր սկսել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կազմակերպման գործընթացը, քանզի, ըստ Ասրյանի, միայն արդար ընտրությունների միջոցով է, որ Հայ ժողվուրդը լեգիտիմ ճանապարհով Նիկոլին ու իր լակոտակրատիային կուղարկի պատմության աղբանոցը, և կձևավորի Հայաստանի հաջորդ` Ազգային - պետական շահն իր արյան մեջ կրող, Ազգային-Քրիստոնեական արժեհամակարգով առաջնորդվող իշխանություն: Թերևս դժվար է չհամաձայնել Խաչիկ Ասրյանի հետ, որ հետպատերազմյան Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումը համազգային պահանջ է և օրվա հրամայական: Սակայն այստեղ խնդիրը ոչ միայն բովանդակային է, այլև տեխնիկական ու կազմակերպչական։
Ասել կուզի՝ ազգային հենքով կուսակցությունների կողմից քաղաքական օրակարգի ձևավորումն ու այդ արժեքների հանրային լայն աջակցության ապահովումը բարդ ու պատասխանատու աշխատանք է, բայց ոչ անհնար։ Նախկինի ու ներկայի անբովանդակ դիսկուրսը օր օրի քայքայում է առանց այն էլ արնաքամ լինող Հայաստանն ու Արցախը։ Գործել է պետք արագ ու նպատակային, իսկ արտահերթ ընտրությունների գնալ վախվորած, նշանակում է գիտակցված գնալ պարտության։ Նիկոլ Փաշինյանը ձեռնոց է նետել հանրությանն ու քաղաքական ուժերին։ Պետք է ընդունել այդ մարտահրավերը։ Պետք է Հայաստանն ու Արցախը, մեր բանակն ու եկեղեցին, մեր ազգային արժեքները կրող ու սիրող մարդկանց առաջնորդությամբ գնալ առաջ, բեկել պատմության անիվն ու լծվել հայրենիքի շենացման գործին, քանի որ Նիկոլն իրենից հետո թողելու է միայն ավերակներ։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին