Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը
Քաղաքականություն

Փաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից

«Մենք այսօր այստեղ ենք պահանջելու Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող անձին վերջ տալ զանգովի արդարադատությանը, վերջ տալ անօրինական գործողություններին, որպեսզի Հայաստանում էլ չլինեն քաղաքական բանտարկյալներ: ժողովուրդ ջան, մենք այսօր գտնվում ենք մի այնպիսի իրավիճակում, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ որոշվում է ոչ թե օրենքի շրջանակներում, այլ մի մարդու կամայական որոշումների արդյունքում: Հայաստանի Հանրապետության բանտերը լեփ-լեցուն են քաղաքական բանտարկյալներով, շատերը գտնվում են տնային կալանքի տակ ու այս ամենը խոսում է մի բանի մասին, որ Հայաստանի Հանրապետության գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառապես գործում է իր վախի շրջանակներում և վախենալով մարդկանցից, վախենալով իր աթոռը կորցնելուց, փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից»,- այս մասին կառավարության դիմաց՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը: