Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից
Հասարակություն

Որոտանում ադրբեջանցիները խրամատ են փորում. բնակիչների շրջանում անհանգստություն կա

Սյունիքի մարզի Որոտան գյուղում թշնամին երեկվանից ինժեներական աշխատանքներ է իրականացնում և խրամատներ փորում։ Բնակիչներն անհանգստանում են, իսկ պատկան մարմինները դեռևս այս հարցին չեն անդրադարձել։

Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին իրավիճակը հանդարտ է, թեև ադրբեջանցիները գյուղի երկհարկանի շենքի դիմաց իրականացնում են ինժեներական աշխատանքներ:

Օհանջանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ իրավունքով են ինժեներական աշխատանքներ իրականացնում և խրամատներ փորում. «Այդ հարցին պետք է պաշտպանության նախարարությունը պատասխանի, որովհետև սահմանապահների հետ անձամբ շփում չունեմ»:

Համայնքապետի խոսքով՝ ՊՆ-ից իր հետ կապ չեն հաստատել։ Համայնքում չգիտեն՝ ինչ է կատարվում։ Բնակիչներն էլ անհանգստանում են՝ ինչու են խրամատներ փորում․ «Եթե նրանք փորում են, մենք էլ կփորենք»,- ասաց համայնքապետը։

«Նման դեպքերում մերոնք դիմում են ռուս սահմանապահներին, որոնք էլ իրենց հերթին՝ ադրբեջանցիներին, և վերջիններս այդ հարցերի շուրջ խոսում են, քննարկում, ընդհանուր հայտարարի գալիս»,- ընդգծեց համայնքապետը:

Օհանջանյանը հավելեց նաև, որ ճիշտ է՝ բնակիչների շրջանում անհանգստություն կա, սակայն գյուղը լքելու մտադրություն չունեն:

Արփինե Հակոբյան