Արցախում թանկարժեք պետական ծառայողական ավտոմեքենաներից մեկը վաճառվել է. Գինը հայտնի է
Արցախի Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն, մարտի 5-ին դասական աճուրդի կարգով, վաճառքի է ներկայացրել բարձր դասի պետական ծառայողական ավտոմեքենաներ ընդհանուր առմամբ 9 լոտ՝ 150 միլիոն ՀՀ դրամ մեկնարկային արժեքով: Այս մասին տեղեկացնում են Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեից:
«Աճուրդին մասնակցության հայտ են ներկայացրել ու մասնակցել 3 գնորդ: Արդյունքում վաճառքի ներկայացրած 9 լոտերից վաճառվել է 1-ը: Վաճառքից պետական բյուջե մուտքագրման ենթակա գումարը կազմել է 13 միլիոն 530 հազար ՀՀ դրամ, որից 12 մլն 300 հազար ՀՀ դրամ մեկնարկային գինն է, իսկ 1 մլն 350 հազար դրամը՝ սակարկությունների արդյունքում ավելացված գումարը»,-հայտնում են կառույցից:
Բացի այդ, մարտի 3-ին կայացած աճուրդում վաճառքի է ներկայացվել 8 լոտ, որից 5-ը՝ ավտոմեքենաներ, իսկ 3-ն այլ սարքավորումներ:
«Աճուրդին մասնակցության հայտ են ներկայացրել ու մասնակցել 10 գնորդ: Արդյունքում վաճառքի ներկայացված 8 լոտերն էլ վաճառվել են: Վաճառքից պետական բյուջե մուտքագրման ենթակա գումարը կազմել է 3 մլն 129 հազար 900 ՀՀ դրամ, որից մոտ 2 մլն դրամը մեկնարկային գինն է, իսկ 1 մլն 124 հազար 800 դրամը՝ սակարկությունների արդյունքում ավելացված գումարը»,-մանրամասնել են Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեից՝ հորդորելով հետևել զանգվածային լրատվական միջոցներով իրենց կողմից պարբերաբար տրվող հայտարարություններին՝ կազմակերպվող աճուրդներում ակտիվ մասնակցելու համար:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին