Գերությունից Հայրենիք վերադարձած քաղաքացու համար Աքորի համայնքում տուն կկառուցվի
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ 120 օրվա գերությունից Հայրենիք վերադարձած քաղաքացի Ա.Գ.-ի համար հայրենի գյուղում` Աքորիում, տուն կկառուցվի:
«Քիչ առաջ հերթական այցը կատարեցի տիկին Անիչկայի վագոն-տնակ` այս անգամ բոլորովին այլ լուրերով։ Մետաղական փոքրիկ խարխուլ տնակը, որտեղ բնակվում են 120 օրվա գերությունից վերադարձած մեր եղբայրը` Ա.Գ.-ն, մայրը` տիկին Անիչկան և զարմուհին` 7-ամյա Անգելինան, հեռացնելու ենք և տեղում կառուցենք գեղեցիկ քարաշեն տուն` հագեցած ջերմամեկուսացման համակարգով, նոր կոմունիկացիոն գծերով, բոլոր հարմարություններով։ Համբուրգի հայ համայնքի նախագահ Սերժ Անգելյանը չմերժեց խնդրանքս և հանձն առավ այս բարի գործն իրականացնել, որի համար շնորհակալություն եմ հայտնում։ Շնորհակալ եմ նաև Համբուրգում բնակվող ընկերոջս` Աշոտ Ավետյանին` կազմակերպչական հարցերում աջակցելու համար»,- այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է պատգամավորը:
Նա տեղեկացրել է, որ փաստաթղթային աշխատանքները սկսվել են: Երևանից Աքորի գյուղ կգա ոլորտի առաջատար ճարտարապետներից մեկը և տեղում կմեկնարկեն նախագծային աշխատանքները, որի ավարտից անմիջապես հետո կմեկնարկի տան կառուցման աշխատանքը: «Այսքանով չենք սահմանափակվելու։ Մնացածի մասին` առաջիկայում»,-նշել է նա:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը