Ադրբեջանցիները պահանջել են, որ հայ տղաները դուրս գան բարից․168.am
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես ՌԴ Տոմսկ քաղաքի բար-սրճարաններից մեկում մի խումբ ադրբեջանցիներ հարձակվում ու ծեծի են ենթարկում հայերին։
Տեսանյութ տարածողներից շատերը չեն գրում, որ հարձակումը կատարվել է հայերի նկատմամբ, միայն գրում են, որ ադրբեջանցիները ծեծկռտուք են սարքել բարում ու ծեծել հաճախորդներին։ Այդ ամենը վրդովվեցրել է ադրբեջանցիների կողմից ծեծի ենթարկված հայ տղաներից մեկի քրոջը՝ Տիգրանուհի Մելքոնյանին։
Ըստ նրա՝ ադրբեջանցիներն իմացել են, որ բարի այցելուները հայեր են, դրա համար էլ հարձակվել են նրանց վրա։
168.am-ի հետ զրույցում Տիգրանուհի Մելքոնյանը պատմեց, որ եղբայրները գնացել են բար՝ ընկերներից մեկի ծննդյան օրը նշելու։
«Երբ եղբայրներս արդեն նստած են լինում, ադրբեջանցիները պահանջում են, որ նրանք դուրս գան բարից, գնան, եղբայրս հարցնում է, թե ինչո՞ւ են իրենց դուրս հանում, դրանից հետո էլ սկսվում է ծեծկռտուքը։ Տեսանյութում պարզ երևում է, որ առաջինն ադրբեջանցին է հարձակվում եղբորս վրա, մի քանի հոգով հարձակվում են մեկ հոգու վրա։ Հորաքրոջս տղայի ծնոտը այդ ծեծի հետևանքով վիրահատել են։ Հիվանդանոցում վիրահատության ժամանակ ոստիկանությունը եկել է, ու պարզվել են ծեծկռտուքի հանգամանքները։ Հարազատ եղբորս այտոսկրն է կոտրվել»,- նշեց Տ. Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանցիները հետո եկել ու հայերից ներողություն են խնդրել, այս պահին նրանցից մեկը ձերբակալված է։
«Ծեծկռտուքի պատճառն այն է եղել, որ հայեր են գնացել բար, հետո պարզվել է, որ բար-սրճարանի տերն էլ է ադրբեջանցի եղել, եղբայրներս չեն էլ իմացել այդ մասին։ Պարզապես նրանց հրավիրել են ծնունդի, իրենք էլ՝ առանց իմանալու, գնացել են։ Ադրբեջանցիները հանգիստ չեն թողնում հայերին, պատերազմն էլ է ավարտվել, բայց մարդկանց հանգիստ չեն թողնում, նրանք եղբայրներիս հարվածելուց ասել են՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Մինչ Արցախի այս պատերազմը նման միջադեպ չէր եղել, ադրբեջանցիներն ու հայերը նույն դասարանում են սովորել, նույն համալսարանում, շփումը նորմալ է եղել։ Մեզ մոտ սա առաջին դեպքն է, որ կռիվ է եղել հայերի ու ադրբեջանցիների միջև»,- եզրափակեց նա։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը