Խաչիկ Ասրյան. Հրաժարվե՛ք ամերիկյան դրամաշնորհի գայթակղությունից
Սույն թվականի մարտի 4-ին հայտնի դարձավ, որ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ Պետդեպարտամենտը, պատրաստվում է շարունակել Հայաստանում իր ազդեցության գործակալների խրախուսման և նոր ազդեցության գործակալների ցանց ստեղծելու աշխատանքն, ու, այդ նպատակով, հատկացվում են միլիոնավոր դոլարներ:
Բոլոր նրանք, ովքեր հավատարմորեն կծառայեն հայ-ամերիկյան հարաբերությունների սերտացմանն, այսինքն՝ Հայաստանում կծառայեն Ամերիկայի շահերի սպասարկմանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից կստանան դրամաշնորհ՝ մինչև 150 հազար դոլարի չափով:
Ամերիկան, իր տված ամեն մի ցենտի դիմաց, պահանջելու է ծառայություններ, որոնք ուղղված են լինելու Հայաստանի ազգային ու պետական շահերի, Հայաստանի ինքնիշխանության և Հայ ժողովրդի գոյության դեմ: Նման դրամաշնորհների արդյունքում՝ ստեղծված գործակալական ցանցը 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում իրականացրեց պետական հեղաշրջում, որի արդյունքում Հայաստանն արդեն հայտնվել է անդունդի մեջ. մենք կորցրել ենք Արցախն ու 5 հազարից ավելի հայորդիների, ունենք 10 հազարից ավելի վիրավորներ, հարյուրավոր անհետ կորածներ ու գերեվարվածներ, որոնց ճակատագրով, պետական մակարդակով, որևէ մեկը չի զբաղվում:
Ամերիկյան գործակալական ցանցն է, որ, գրեթե երեք տարի շարունակ, Հայաստանում ոչնչացնում է մեր պետականությունն, անհաշտ պայքար է սկսել մեր ազգային ինքնության, լեզվի, կրոնի, պատմության ու մշակույթի դեմ, երեք տարի շարունակ քարոզում և գովազդում է այլարսերվածություն և ապազգային բարքեր, որոնց արդյունքում արդեն ձևավորվել է հակահայերի մի ոհմակ, որոնց համար Հայոց հայրենիքն, ազգն ու պետությունը ոչ մի արժեք չունեն, որոնց համար մեծագույն ձեռքբերումն իրենց ֆիզիկական գոյությունն է, իսկ ապրելու իմաստն՝ իրենց տերերին ծառայելը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը կոչ է անում հրաժարվել այդ գայթակղությունից, հրաժարվել այդ գումարը վերցնելու և սեփական ազգի ու պետության դեմ ծառայելու պարտադրանքից:
Յուրաքանչյուր Հայ մարդ պետք է հասկանա, որ ինքն անցողիկ է, իսկ Հայրենիքն ու Հայաստանը մնայուն արժեքներ են:
Թույլ մի տվեք, որ սերունդները ձեր անունը հիշեն նզովքով ու արհամարհանքով:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը